Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ-ն ՄԱԿ-ում պետք է բարձրացնի «կողպված երկրի» կարգավիճակի և այդ կարգավիճակից բխող խնդիրների արծարծման հարցը. Արա Մարջանյան

POLITICS

 

ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանի խոսքով՝ նոր իշխանությունների՝ ի դեմս ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, շատ կարևոր է: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ նման մակարդակի հանդիպումն առաջին անգամ էր կազմակերպվում նոր իշխանությունների օրոք, և երկուստեք հետաքրքրությունը մեծ էր:

«Ընդհանրապես միջազգային հանրության հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ շատ մեծ է, և դա նպաստավոր պայմաններ է ստեղծում մեզ համար»,- ասաց նա:

Արա Մարջանյանի դիտարկմամբ՝ ՄԱԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները երկու փուլով են անցնում: Առաջինը, ըստ նրա, մինչև 1990-ականների վերջն էր, երբ ՄԱԿ-ի հովանու ներքո Հայաստանում իրականացվում էին լուրջ և տնտեսության իրական սեկտորին հարող ծրագրեր:

«Ես հիշում եմ այդպիսի ծավալուն ծրագրերից մեկը, որը կոչվում էր «Օժանդակությունից զարգացում», որով լուրջ հիմքեր դրվեցին Հայաստանում թե՛ էներգետիկայի, թե՛ գյուղատնտեսության, որոշակիորեն արդյունաբերության և այլ ոլորտներում:

 

Սակայն հետո աշխատանքները, ճիշտ է, շարունակվեցին, բայց դրանց բնույթը փոխվեց, և ծրագրերն ավելի շատ ուղղված էին փափուկ սեկտորներին՝ իրական տնտեսությանը, իրական սեկտորներին չառնչվող ոլորտներին: Ես այս համատեքստում ուզում եմ հիշատակել ՄԱԿ-ի հետ փախստականների հարցերով համագործակցությունը, որն ուներ թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր»,- ասաց նա:


ՄԱԿ-ի փորձագետի նկատառմամբ՝ ինքը նկատի ունի, որ ՄԱԿ-ի հետ ՀՀ-ի համագործակցության արդյունքում աջակցությունն ուղղվել է ավելի երկրորդական ոլորտներ, որոնք անմիջականորեն չեն ազդում Հայաստանի սոցիալ-տնտեսական հնարավորությունների վրա:

«Շատ ակտուալ կլինի, որ օգտվելով այս բարենպաստ իրավիճակից՝ Հայաստանը վերսկսի ՄԱԿ-ի հետ իր աշխատանքը՝ կոշտ, իրական սեկտորին հարող ոլորտներում»,- ասաց նա՝ հավելելով, որ օրինակ, ՄԱԿ-ում կարելի է բարձրացնել «կողպված երկրի» կարգավիճակի և այդ կարգավիճակից բխող խնդիրների արծարծման հարցը:

Նա պարզաբանեց՝ «կողպված երկրները»՝ դեպի ծով ելք չունեցող երկրները, ունեն հատուկ կարգավիճակ, և այդ կարգավիճակի շրջանակներում Հայաստանը դեռ արդյունավետ չի օգտագործել բոլոր այն հնարավորությունները, որոնք ընձեռված են: 

«Կարելի էր, օրինակ, զգալիորեն իջեցնել տրանզիտ տարիֆները Վրաստանի և այլ երկրների վրայով: Եթե մի քիչ կոպիտ ասենք, ապա Հայաստանը մեր հարևանները պարզապես կողոպտում են՝ բավական բարձր տրանզիտային տարիֆների միջոցով»,- ասաց նա:

Արա Մարջանյանի խոսքով՝ նաև պետք է տարբերակում լինի, թե ինչ են հասկանում ՄԱԿ-ում՝ «կողպված երկիր» ասելով․ նրա նկատառմամբ, Ադրբեջանը ևս համարվում է նման երկիր: «Սակայն չէ՞ որ Ադրբեջանը ելք ունի դեպի Կասպից ծով: Չնայած որ այն փակ ծով է, սակայն համադրելը և Ադրբեջանին ներկայացնելը Հայաստանի հետ նույն հարթությունում, կարծում եմ՝ շատ սխալ է, և կարծում եմ՝ պետք է ողջ սրությամբ դրվի այդ հարցը»,- ասաց նա:

Մեկ այլ կարևոր հարցը, որ Հայաստանը պետք է բարձրացնի, տրանսկոնտինենտալ մայրուղիների հարցն է: 

«ՄԱԿ-ը հատուկ դիրեկտորատ ունի, որը Եվրասիական մայրցամաքի տրանսմայրցամաքային, տրանսպորտային մայրուղիներ է մշակում: Այդ դիրեկտորատում Թուրքիան և Ադրբեջանը շատ անգամ ավելի բարիքներ են քաղում, քան Հայաստանը: Կարծում եմ՝ դա անընդունելի է»,- ասաց նա:

ՄԱԿ-ն ունի հատուկ ստորաբաժանում, որը ֆիքսում է տարբեր երկրներում ծանր սպառազինության պաշարները: Արա Մարջանյանի նկատառմամբ՝ Ադրբեջանը հետևողականորեն չի զեկուցում իր ծանր սպառազինությունների վիճակը, գնումների դինամիկան և այլն, իսկ Հայաստանը «խնամքով» կատարում է իր պարտականությունները:

«Կարծում եմ՝ այս հարցն էլ պետք է բարձրացվի ՄԱԿ-ի շրջանակներում»,- ասաց նա:

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ առաջին անգամն էր, և ըստ Արա Մարջանյանի, դժվար է կանխատեսում անել, թե արդյո՞ք Հայաստանը հետևողական կլինի խնդիրներ բարձրացնելու հարցում: «Եթե հիմնվենք անցած տասնամյակի վրա, ապա փորձը մեզ լավ բան չի հուշում: Հայաստանը բավականին պասիվ էր ՄԱԿ-ում»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ նկատելով, որ նոր արտաքին գործերի նախարարից դրական ազդակներ են եղել:

Ըստ ՄԱԿ-ի փորձագետի՝ մենք այսօր ականատեսն ենք Մեծ Միջին Արևելքի տարածաշրջանում միջուկային սպառազինության ահագնացմանը: «Կարծում եմ՝ պետք է Հայաստանը ակտիվ դիրքորոշում հայտնի այս հարցի վերաբերյալ»,- ասաց նա:

Փորձագետը հույս հայտնեց, որ ՀՀ նոր իշխանությունները լիարժեք կօգտվեն ՀՀ-ի համար իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակից և շատ ավելի պրոակտիվ դիրք կգրավեն ՄԱԿ-ում:

«Հայաստանը պետք է ակտիվ լինի, բայց միևնույն ժամանակ պետք է գործի իր ռազմավարական դաշնակցի դիրքերից․ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ վերջին քվեարկությունների ժամանակ նկատել ենք, որ ՀԱՊԿ որոշ անդամներ քվեարկում են հակառակ ՀԱՊԿ ընդհանուր դիրքորոշման, ինչը լավ բան չի ասում ՀԱՊԿ-ի ներսում տիրող իրավիճակի մասին»,- ասաց նա:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների հետ համագործակցության արդյունքում էլ Հայաստանը, ըստ Արա Մարջանյանի, ունի լայն հնարավորություններ կառույցում հայանպաստ քաղաքականություն ձևավորելու համար: Նկատեց՝ ԱԽ հիմնական անդամներից Հայաստանն ունի «վերին աստիճանի» կառուցողական հարաբերություններ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ֆրանսիայի հետ:

«Այդ երկրները, որպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրներ, շատ հավասարակշռված մոտեցում ունեն Հայաստանի նկատմամբ: Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, իսկ Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, կարծես թե բարելավվում են: Չի կարելի ասել, որ դրանք գտնվում են գոհացուցիչ մակարդակում, բայց դրական էլեմենտներ կարելի է նկատել»,- ասաց նա:

ՄԱԿ-ը, ընդհանուր առմամբ, ըստ Արա Մարջանյանի, Հայաստանի նկատմամբ երբևիցե խտրականություն չի դրսևորել, համագործակցությունը Հայաստանի հետ ընթանում է կոռեկտ:

«Այլ խնդիր է, որ թուրք-ադրբեջանական բլոկը շատ ակտիվ և շատ ավելի ռեսուրսներ ունի ՄԱԿ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներում որոշակի դերակատարություն ունենալու համար: Այս առումով Հայաստանը պետք է փորձի չեզոքացնել թուրք-ադրբեջանական ակտիվությունը և համախմբի և՛ Հայաստանի, և՛ սփյուռքի հնարավորությունները, և թե՛ իր ռազմավարական դաշնակցի ունակությունները, որպեսզի մեղմի թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությունը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպում էր ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: Ողջունելով Զոհրաբ Մնացականյանին` Անտոնիու Գուտերեշն ընդգծել էր, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ, դրան հաջորդած փոփոխություններով և շեշտել, որ ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի հետագա զարգացմանը՝ մեր երկրի համար կարևորություն ներկայացնող ասպարեզներում:

Նշենք նաև, որ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է դարձել 1992 թվականին:

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign