Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


Երբ կարիք կա, միշտ էլ համախմբված ենք. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան հասարակությունը չափազանց զգայուն է մի շարք հարցերում` կրոն–եկեղեցի, բանակ, ազգային արժեքներ: Ընդ որում, զգայուն է բոլոր առումներով` և այս գաղափարների պաշտպանության, և քննադատության: Թերևս նաև սրա հետևանքն է, որ հաճախ նմանօրինակ թեմաների շուրջ սթափ բանավեճ ու քննարկումներ դժվար են կազմակերպվում, և արդյունքում ունենում ենք ծայրահեղական մոտեցումների հորձանուտ: 

Սակայն կա մի կետ, սահման, որտեղ իրար են հանգում ոչ միայն միմյանց հակասող գաղափարներն ու վերջիններիս կրողները, այլև այնպիսի սկզբունքներ, որոնք պատրաստ են ոչնչացնել մեկը մյուսին: Դժվար է ասել, թե որն է այդ սահմանը, սակայն փորձը և նույնիսկ պատմական փորձը ցույց է տալիս, որ հայաստանյան հանրույթը ակնթարթորեն կարող է համախմբվել համընդհանուր վտանգի զգացողության դեպքում:

Անշուշտ, հասկանալի է, որ այս թեման փոքր–ինչ կարող է վերացական հնչել, սակայն մյուս կողմից դա մենք հաճախ կարող ենք տեսնել: Արտաքին քաղաքականության և պատերազմական վտանգների դեպքում հասարակական գիտակցության այս միահամուռությունը որպես կանոն առավել ցցուն է: Որևէ մեկն այսօր չի կարող վիճարկել, որ 2016 թվականի ապրիլին հայաստանյան ամբողջ հասարակությունը, լրատվական դաշտը, քաղաքական բոլոր կուսակցություններն ու հոսանքները, հասարակական սեկտորը գրեթե անվերապահ կերպով աջակցում էին կառավարությանը, նախագահին ու վարչակարգին:

Այս պարագայում հետոն այլևս էական չէ, որովհետև ռազմաճակատում իրավիճակի կայունացումից հետո, բնական է, երկրի ներքին կյանքը սկսեց վերադառնալ նախկին հուն` ներքին պայքար, իշխանության քննադատություն և այլն: Սա նորմալ է, իսկ սրան նախորդած միասնականությունը` համընդհանուր ձեռքբերում:

Սակայն ոչ միայն քաղաքական ու ռազմական վտանգների դեպքում է, որ մենք հանդիպում ենք, այսպես ասած, հասարակության հավաքական բարձր գիտակցության: Ընդամենը օրեր առաջ քաղաքացիների մի խումբ արշավ էր սկսել Կաթողիկոսի դեմ:

Ըստ էության, դժվար էր հասկանալ նրանց բողոքը Կաթողիկոսի անձի՞ դեմ էր, թե՞ եկեղեցու: Այս խառնաշփոթում սակայն, շատ հետաքրքիր կերպով, անգամ Կաթողիկոսի և եկեղեցու անխնա քննադատները հանդես եկան նման ակցիաների դեմ: Ինչ–որ առումով սա նույնպես կարող ենք գնահատել որպես հավաքական մտքի հաղթանակ: 

Ընդ որում, պետք է նշել, որ Կաթողիկոսի պաշտպանությամբ կամ առնվազն նրա դեմ հանդես եկողներին դատապարտող հասարակական օղակները հստակ գիտակցեցին, որ հարվածի տակ են դրվում շատ ավելի լայն բովանդակության և որակի արժեքներ, քան Կաթողիկոսի անձն է: Սա չափազանց կարևոր հատկություն է ցանկացած հասարակության համար, քանի որ ներկայումս էլ մեդիահարթակում տիրում է այնպիսի ապակողմնորոշող լրատվական կամ պսևդոլրատվական տեռոր, որտեղ հաճախ հնարավոր չէ տարբերակել թացը չորից: Հենց նման իրավիճակներում է, որ տեղին ու ժամանակին արթնանում է հասարակական հավաքական միտքը` կարծես թե զգալով պետականության, ինքնության, ազգային դիմագծի ու արժեքների վրա կախված վտանգը: Այս հավաքական միտքն ու գիտակցությունը մշտապես տվել են իրենց պտուղները, անկախ այն բանից, թե քննարկման օրակարգում ի՞նչն է` հավա՞տը, պատերա՞զմը, թե՞ ազգային արժեքների սպառնացող որևէ այլ իրողություն:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan