Հնդկաստանում մարդկանց տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը. կա 14 զոհ
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի հյուսիսային Ուտարակխանդ նահանգում մարդկանց տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը, ինչի հետևանքով մահացել է առնվազն 14 մարդ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Նշվում է, որ ևս 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Հայտնի է, որ ավտոբուսը մոտ 250 կմ խորությամբ կիրճն է ընկել մայրուղով ընթանալու ժամանակ։ Վթարի պատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Աղբյուրը նշում է, որ նահանգի իշխանությունները դրամական փոխհատուցում կվճարեն մահացածների ընտանիքներին, ինչպես նաև կօգնեն տուժածներին:
Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



