Զանգակատան և Վերին Գետաշեն համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ
SOCIETYԱրարատի մարզի Զանգակատան և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքներում սույն թվականի հոկտեմբերի 21-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին որոշման նախագծերը հաստատվեց կառավարության նիստում:
Ըստ հիմնավորման, Զանգակատան համայնքի ղեկավար Էմին Սահակյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում և 2018 թվականի հունիսի 11-ին հրաժարական է ներկայացրել:
Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը 2018 թվականի մայիսի 29-ին հրաժարական է ներկայացրել՝ առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



