Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի գողական աշխարհն այնքան էլ ուժեղ չէ

SOCIETY

lenta.ru -ն «Օրենքով գող կար համարյա թե ամեն բակում» վերնագրով հոդվածում գրում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում քրեական հեղինակությունների քանակը բնակչության մեկ շնչի հաշվով խիստ կրճատվեց, սակայն գողական հասարակությունը հանրապետությունում դեռևս կա: Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝  պարզ է դառնում, որ նոր իշխանությունները փորձում են խաչ քաշել այդ հասարակության բարգավաճման վրա:Հանրապետությունում սկսվել է մեծ մաքրում: lenta.ru-ն անանուն հարցում է անցկացրել անձանց հետ, որոնք կապված են քրեական հեղինակությունների հետ, նրանք  էլ պատմել են ժամանակակից Հայաստանում  գողական աշխարհի դասավորությունների մասին:

Նախապատմությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության եկած ուժերը իրենց առաջին գործերից մեկը համարեցին քրեական հասարակությանը «բարեկիրթ այցեր» կատարելը: Հետո նրանց հրավիրեցին կանխարգելիչ զրույցների, որոնց բովանդակությունը մինչև այժմ հայտնի չէ, բայց հասկանալի է, որ նրանց բացատրել են, որ նրանք պետք է հարգեն քրեական օրենսգիրքը, այլ ոչ թե գողականը: Մի քանի օր անց Հայաստանի գողական հասարակությունը որոշեց հավաք կազմակերպել Երևանի հյուրանոցներից մեկում: Ոստիկանությունը խափանեց այդ միջոցառումը: Զգացվեց, որ զրույցները արդյունք չեն տվել: Ոստիկանությունը ևս մեկ անգամ «բարեկիրթ այցեր» կազմակերպեց հեղինակությունների բնակարաններ՝ այս անգամ արդեն խուզարկության թույլտվությամբ: Հրապարակվեց տեսանյութ, որտեղ հեղինակություններին կոչում էին անուններով, մականուններով և ցուցադրում նրանց դեմքերը: Նախկինում Հայաստանում նման բան չէր եղել:

Ներկայումս Հայաստանի գողական աշխարհն այնքան էլ ուժեղ չէ: Սրանք ընդամենը նախորդ դարի գողական աշխարհի բեկորներն են: Իսկ նախորդ դարի վերջում  և այս դարի սկզբում երևանյան գողական աշխարհում մնացել էին մի քանի օրենքով գող՝ Կառլեն Թովմասյան՝ Գիժ Կարո, Մելս Մկրտչյան՝ Կնդո, Վարդգես Ասլանյան՝ Ցիպո Վարդգես, Ռաֆիկ Խոյեցյան՝ Խոյ, Ռաֆիկ Փիլոյան՝ Մկան, Վազգեն Ներսիսյան՝ Վզգո, ու ևս մի քանիսը: Ներկայումս այս պահին այս «աստղաբույլից»  ոչ մեկը չկա, վերջինը մահացել է Վզգոն՝  2016 թվականին: Իհարկե,  մեկը դեռևս ապրում է, դա  Վանիկ Տեր - Պետրոսյանն է՝ Վանիկը, գործերից հեռացած 82 տարեկան մի կույր ծերունի: Ստացվել է այնպես, որ հները վերջին 20 տարվա ընթացքում փոխվել են երիտասարդ նորերով, որոնք չունեն այն թափը, ինչ նախորդներն ունեին:  Գողական աշխարհի համար վատն այն է, որ փողերի ռեալ հոսքի հետ նրանք հիմնականում գործ չունեն, այդ աստիճանը զբաղեցրել են օլիգարխները և նախկին կառավարության ներկայացուցիչները: Հայաստանում աննշան է նաև «բանտային հասարակությունը», քանի որ ցածր է հանցագործությունների մակարդակը: Օրենքով  գողերին տեղ չկա տարածվելու համար: Սա ընդհանուր կանոն է Հայաստանում: Իհարկե, կան նաև բացառություններ, օրինակ՝ Անդրանիկ Սողոյանը՝ Զապ Լենինականսկին:  Վերջինս հանդիսանում է ներկայիս Հայաստանի ամենահեղինակավոր օրենքով գողը, բայց արդեն երկու տարի է՝ նա ևս Հայաստանում չէ, խուսափում է արդարադատությունից: Նա շատ սերտ հարաբերություն ուներ նախկին իշխանության հետ և նեղ շրջանակներում նրան կոչում էին Պետական օրենքով գող: Հիմա դա անհնար է, որովհետև նրան հովանավորող նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը և նրա ամբողջ շրջապատը ազատված են աշխատանքից:

Ներկայիս հայաստանյան օրենքով գողերին կարելի է բաժանել երկու խմբի՝ հյուսիսայիններ ՝ գյումրեցիներ կամ լենինականցիներ (Արտեմ Լենինականսկի, Սուրո Լենինականսկի,Գևորգ Օշականսկի և այլն), որոնց ղեկավարը Զապն է, և երևանցիներ (Աֆո, Ալո, Գոնչո, Մանեթի տղա Սամո և այլն ). սրանք ընդգծված առաջնորդ չունեն: Չնայած նման բաժանմանը, այս խմբերը թշնամություն չունեն և հաճախ համագործակցում են որոշ հարցերում: Բացի այդ, գտնվելով հայրենիքում՝ հայ գողերը աշխատում են քիչ շփվել արտաքին գողական աշխարհի հետ՝ հատկապես ռուսական: Կապը նրանց հետ պահպանվում է և հարցերը լուծվում են Հայաստան գործուղված երկու գողերի հետ՝ Շաքրոյի բարեկամ Մերաբ Կալաշովի և վրացի օրենքով գող Կոբա Ռուստավսկու հետ:

Ընդհանրապես, չնայած ներկայումս օրենքով գողերը Հայաստանում չունեն կշիռ, բայց հայ հասարակությունը շարունակում է հարգալից վերաբերվել նրանց:  Դրա պատճառը հայ գողերի «սրբապատկեր» Ռաֆայել Բաղդասարյաննէ՝ Սվո Ռաֆոն:  Վերջինս օրենքով գող է օծվել 14 տարեկանում:  Նա ոչ թե տեղական, այլ համաշխարհային նշանակության օրենքով գող էր: Նրա կյանքի մասին անգամ գրքեր են գրվել: Նրան թաղել են Երևանում 1993-ին,  թաղմանը մասնակցել է ավելի քան 150 000 մարդ: Չնայած պատերազմին՝ նույնիսկ Ադրբեջանից էլ էին գողեր եկել թաղմանը: Այդպիսի կշիռ և ճանաչում ունեցող գող Հայաստանում այլևս չի եղել:

Հայաստանը ներկայումս իրականում գողական աշխարհի հանգստի տունն է: Հայ գողերը մի կերպ գլուխները պահում են, բոլորը ինչ- որ փոքրիկ բիզնես ունեն՝ հյուրանոց, ռեստորան, ակումբ և այլն: Ռեալ գործերի համար ճակատ չկա, պետք է ծավալվել այլ վայրերում՝ Ռուսաստան, Եվրոպա և այլն:

Այսքանն էլ քիչ է, Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, որոշել է, որ այս գողական աշխարհի «սխեման» պետք չէ: Փաշինյանը ֆանատ է և համոզված, որ ոչ մի սխեմա էլ պետք չէ: Ոստիկանությունը հրաման է ստացել քրեական տարրերից ազատել Հայաստանը: Սա հասկանալի է, քանի որ Փաշինյանն էլ գիտի, որ իր հեղինակությունը օրեցօր անկում է ապրում, մարդկանց խոստացել են լավ կյանք, որը ապահովել անհնար է, իսկ  իր նկատմամբ հավատի կորուստի դեպքում մարդիկ կարող են թեքվել դեպի օրենքով գողերը:

Արդեն ավարտել էր զրույցը ներկայանալ չցանկացող գողական աշխարհի ներկայացուցչի հետ, երբ վերջինս մի արտահայտություն արեց.

- Դու գրում ես օրենքով գողերի մասին, բայց գլխավոր օրենքով գողի մասին ոչինչ չես արտահայտվում:

- Իսկ ո՞վ է  գլխավոր գողականը:

- Մենք այժմ մի գլխավոր գողական ունենք՝ Նիկոլ Փաշինյանը: Հիմա նա է ամեն ինչ որոշում: Ինչպես ասի, այնպես էլ կանենք:

Կամո Խաչիկյան

 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia