Yerevan, 28.September.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ-ը շահագրգիռ է ՀՀ-ում ներդրումների ծավալն ավելացնելու հարցում. Խաչատուր Քոքոբելյան

INTERNATIONAL NEWS

«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ Արևմուտքը, ի դեմս նաև Միացյալ Նահանգների, վերջին տարիներին հետամուտ է եղել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին աջակցելուն և ներդրումների ծավալներն ավելացնելուն:

Tert.am-ի հետ զրույցում,  անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին՝ կապված Հայաստանում ամերիկյան հնարավոր ներդրումների մասին, Քոքոբելյանը նկատեց՝ դեսպանը շարունակում է ՀՀ-ում ԱՄՆ վարած քաղաքականությունը՝ աջակցել ներդրումների ծավալների մեծացմանը:

«Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել է, հատկապես Միլսի դեսպանության ժամանակահատվածում, որ իրենց համար գերակա ուղղություն է համարվում Հայաստանում ներդրումների ավելացման խնդիրը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ ԱՄՆ կառավարությունը դիտարկում է, թե ինչ միջոցներով ու ճանապարհով կարող է աջակցել ՀՀ կառավարությանը:

 

  «Դիտարկում ենք հնարավոր ուղիները, և դա կարող է ներառել ֆինանսավորման ծավալների ավելացում, որը աջակցության տեսքով հատկացվում է Հայաստանին՝ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ այլ պետական կառույցների կողմից»,- ասել էր նա: Նաև ավելացրել էր, որ դեռ վաղ է համարում խոշոր ներդրումների մասին խոսելը: Նրա գնահատմամբ՝ կոռուպցիան և բոլոր տնտեսավարողների համար հավասար պայմանների ապահովումը ներդրումների ճանապարհին խոչընդոտ էր: Միևնույն ժամանակ ողջունել էր՝ կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության ներկայիս գործողությունները. «Հայաստանի կառավարության կողմից կոռուպցիայի դեմ ուղղված աշխատանքը, հավասար պայմանների ապահովումը շատ ողջունելի են Միացյալ Նահանգների ներդրողների համայնքի կողմից»,- ասել էր նա:

Խաչատուր  Քոքոբելյանը նշեց, որ իր կարծիքով, այժմ, ավելի քան երբևիցե, Հայաստանում թե՛ իշխանությունները, թե՛ հասարակությունը հետևողական են կոռուպցիոն գործընթացների բացառման հարցում:

«Տարիների ընթացքում է այդ պահանջը ձևավորվել․Հայաստանի Հանրապետության քաղաքացին լիիրավ գիտակցում է՝  կոռուպցիան է թիվ մեկ խոչընդոտը, որի պատճառով ինքն ունեզրկվում է  իր հնարավորությունների իրացման տեսանկյունից: Եվ բնականաբար ոչ հավասար մրցակցային պայմանների առկայության փաստը ներքաղաքական դաշտում, տնտեսական մրցակցության բացակայությունը խոչընդոտում են թե՛ տնտեսության, թե՛ երկրի զարգացմանը»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ԱՄՆ դեսպանն ասել է, որ վաղ է համարում խոշոր ներդրումների մասին խոսելը, գուցե չեն շտապում իշխանափոխությունից հետո Հայաստանին աջակցել, Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Ես դեսպանի հայտարարության մեջ նման շեշտադրում չեմ տեսնում, թե շտապում կամ չեն շտապում: Հայաստանում սկսվածը նոր պայքար է կոռուպցիայի, մենաշնորհների դեմ: Ես լիահույս եմ, որ ողջամիտ ժամկետում մենաշնորհների հետ կապված շատ-շատ բաներ հասկանալի կլինեն: Եվ դա ոչ միայն  Հայաստանի, այլ նաև Հայաստանում գտնվող բոլոր ինստիտուտների խնդիրն է, քանի որ Հայաստանի նման փոքր երկրի դեպքում, նման մենաշնորհների առկայության պայմաններում տնտեսությունը զարգացնել հնարավոր չէ»:

Ժողովրդավարության զարգացման՝ մենաշնորհների և կոռուպցիայի դեմ պայքարում, ըստ նրա, պետք է ներգրավված լինեն ոչ միայն իշխանությունները, այլ նաև երկրի բոլոր քաղաքական և հասարակական ինստիտուտները:

Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ այդ պայքարը պետք է վերաբերի նաև Հայաստանում  բնական մենաշնորհների ոլորտի կարգավորմանը: «Հայաստանում կան բնական մենաշնորհներ, օրինակ՝ էներգետիկայի, գազի, կոմունիկացիայի ոլորտները, որտեղ շատ աշխատանք կա անելու և վերանայման ենթակա շատ հարցեր կան»,- ասաց նա:

Մինչ իշխանափոխությունը, ըստ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահի, եղել է ոչ թե ժողովրդավարություն, այլ ժողովրդավարության իմիտացիա: «Սա պետք է ֆիքսենք: Գաղտնիք չէր, որ Հայաստանը կոռումպացված է եղել, որ այստեղ մենաշնորհներ են եղել, և այսօր քայլեր են ձեռնարկվում ջարդելու այդ մթնոլորտը: Դեռ քայլեր են անում: Այս առումով՝ պետք է ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ օտարերկրյա ներդրողների համար, որոնց ցանկացած հիմնած արտադրություն գործ ունի էլեկտրաէներգիայի և գազի հետ, Հայաստանը մի երկիր է, որտեղ նշված ոլորտների մենաշնորհը Ռուսաստանինն է: Եթե մենք ցանկանում ենք հարաբերվել աշխարհի հետ, պետք է մեզ համար պարզաբանենք, թե աշխարհաքաղաքական որ բևեռի հետ ինչ հարաբերություններ ունենք և ինչպիսի արտոնություններ ենք տալիս այս կամ այն բևեռին: Ես միշտ նշել եմ և այժմ էլ կկրկնեմ, որ Հայաստանը պետք է շարժվի միմիայն մեր պետության շահերից ելնելով»,- ասաց նա:

Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ այս պայմաններում այլ մենաշնորհների մասին, օրինակ՝ «անձեռոցիկից» խոսելն այնքան էլ լուրջ չէ: «Պետք է խոսենք այնպիսի մենաշնորհների մասին, որոնք տնտեսության ողնաշարն են: Եվ այստեղ թե՛ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, թե՛ քաղաքացիները ակնհայտորեն իրենց իսկ շահերից ելնելով՝ հստակ քայլեր ունեն ձեռնարկելու: Դա անհրաժեշտ է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման համար, տնտեսության զարգացման, մրցակցություն ապահովելու համար»,- ասաց նա:

Քոքոբելյանը նաև ընդգծեց՝ օտարերկրյա ներդրումները, որպես կանոն, քաղաքական գործընթացների շարունակությունն են, չնայած երբեմն տնտեսական խիստ հետաքրքրությունը միմյանց նկատմամբ իր ազդեցությունն է ունենում նաև երկրների քաղաքական հարաբերությունների վրա:

«Պետք է կարողանանք աշխարհին լուրջ ծրագրեր առաջարկել՝ անկախ ամեն ինչից»,- ասաց նա և հավելեց, որ ԱՄՆ-ը շահագրգիռ է ներդրումների ծավալն ավելացնելու հարցում:

«Դա ընդհանրապես Հայաստան-Արևմուտք շահերից է բխում: Հայաստանի նման երկրները պետք է պարզապես կարողանան իրենց առաջարկները ճիշտ ներկայացնել: Նկատի ունեմ նաև  ներդրումների առումով՝ պետք է շահագրգռել, դառնալ ցանկալի հարթակ ներդրումների համար,- ասաց նա՝ նշելով, որ ՀՀ իշխանությունների կողմից այդ ուղղությամբ կատարվող քայլերը նկատելի են, մասնավորապես ձեռնարկվում են կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլեր, մենաշնորհների վերացման մասին խոսվում․ «Բայց ես ինքս կարծում եմ, որ մենաշնորհների վերացման ոլորտում դեռ շատ անելիքներ կան անելու»:

 

 

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead