«Օդից փող» հաղորդաշարը հանվել է եթերից
SOCIETYՀայկական երկրորդ հեռուստաալիքով հեռարձակվող «Օդից փող» հաղորդաշարը այլևս չի լինի եթերում: Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ երկու օր առաջ բողոքների հերթական տարափն էր հաղորդման վերաբերյալ: Մարդիկ պնդում էին, որ այս հաղորդման պատճառով հեռուստադիտողները մեծ պարտքեր են կուտակում, հաղորդման ձևաչափի պատճառով ստիպված են երկար ժամանակ սպասել միացման՝ այստեղից բխող բոլոր բացասական հետևանքներով:
«Նախօրեին զրուցեցի Հ2 հեռուստաալիքի սեփականատեր Սամվել Մայրապետյանի հետ: Մայրապետյանը հայտնեց, որ թեև հաղորդումը հեռարձակելիս օրենք չի խախտվում, բայց քանի որ կան շատ բողոքներ, որոշում է կայացնում հանել հաղորդումը եթերից: Գովելի քայլ՝ սեփականատիրոջ կողմից»,-նշված է գրառման մեջ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



