Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


ԶԼՄ ներկայացուցիչների հայտարարությունը լրատվամիջոցների գործունեության հետ կապված նկատելի մտահոգիչ միտումների մասին

SOCIETY

Մենք՝ ներքոստորագրյալ ԶԼՄ ներկայացուցիչներս, այս հայտարարությամբ մեր անհանգստությունն ենք արտահայտում վերջին շրջանում լրատվամիջոցների գործունեության հետ կապված նկատելի մտահոգիչ միտումների մասին։

Թավշյա հեղափոխության ընթացքում և մինչ օրս մտահոգիչ է սոցիալական ցանցերում հասարակության տարբեր խմբերի կողմից այլակարծության, իշխանության տարբեր ներկայացուցիչների գործունեության քննադատության, առհասարակ՝ ընդդիմախոսների կարծիքի դեմ ծավալվող անհանդուրժողականության մթնոլորտը։ Լրագրողների, լրատվամիջոցների գործունեության նկատմամբ հատկապես սոցիալական ցանցերում կան բացահայտ և վտանգավոր անհանդուրժողական, ատելության վերաբերմունքի, թշնամանք հրահրող խիստ ագրեսիվ դրսևորումներ՝ և՛ հասարակության մի հատվածի, և՛ իշխանական քաղաքական ուժի ներկայացուցիչների ու համակիրների կողմից։ Շատ հաճախ այդ հարձակումները կազմակերպված, ուղղորդված բնույթ են կրում, երբեմն իրականացվում են կեղծ (ֆեյք) օգտատերերի կողմից՝ նպատակադրված հարձակումներ գործելով և կոնկրետ վնասներ հասցնելու կոչեր տարածելով։

Այս կապակցությամբ որոշ լրատվամիջոցների ղեկավարներ և այլ ներկայացուցիչներ բազմիցս հրապարակավ ահազանգ են հնչեցրել՝ ակնկալելով իշխանությունների արձագանքը՝ մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց, տվյալ դեպքում՝ ԶԼՄ ներկայացուցիչների և ԶԼՄ կայքէջերի, սոցիալական ցանցերի նկատմամբ հարձակումները, այլակարծության, քննադատական խոսքի նկատմամբ անհանդուրժողականությունը, վիրավորանքները և սպառնալիքները դադարեցնելու առնչությամբ։ Սիրո և համերաշխության լոզունգներով առաջնորդվող հեղափոխությունը և հեղափոխության առաջնորդները չեն կարող նման դրսևորումների նկատմամբ անտարբերություն դրսևորել։

Գործող իշխանությունն առնվազն հայտարարությունների, հորդորների մակարդակով և օրենքով նախատեսված այլ մեխանիզմներով կարող է կանխել ԶԼՄ-ների և դրանց ներկայացուցիչների, այլակարծություն պարունակող հրապարակումների նկատմամբ անձնական և այլ բնույթի վիրավորանքների, սպառնալիքների կամ այլ անօրինական գործողությունների դրսևորումները: Նման դրսևորումներն անդրադառնում են լրագրողական աշխատանքի վրա։ Առավել ևս, որ նման հարձակումների արդյունքում լրջագույն տեխնիկական և ֆինանսական վնասներ են հասցվում լրատվամիջոցների կայքերին և սոցիալական ցանցերում նրանց ներգրավվածության, գովազդային հոսքերի վրա (սոցիալական ցանցերում նրանց էջերի վարկանիշն իջեցնելով, փորձելով արգելափակել նրանց ներկայացվածությունը, և այլն)։

2. Բավական բարդ իրավիճակ է ստեղծվել նաև պետական գերատեսչությունների, նրանց ղեկավարների, նրանց մամուլի ծառայությունների հետ աշխատանքում։ Նոր իշխանությունների ներկայացուցիչներն ասուլիսային և այլ միջոցառումների, ինչպես նաև կատարված աշխատանքի մասին գերադասում են ծանուցել ֆեյսբուքյան էջերի, գրառումների միջոցով։ Ավելին, որոշ լրատվամիջոցներ արտոնյալ պայմաններում են աշխատում՝ առաջնահերթ հնարավորություն ունենալով ուղիղ կապի միջոցով տեղեկանալու այս կամ այն իրադարձության մասին։

Բնականաբար, չենք թերագնահատում սոցցանցերի նշանակությունը, բայցև պնդում ենք, որ այն չպետք է փոխարինի մամուլի աշխատանքին: Տպավորություն է ստեղծվում, որ նոր կառավարության անդամները մեթոդաբար հետին պլան են մղում լրատվամիջոցներն ու ազատ խոսքը՝ այն փոխարինելով «լայվերով», ֆեյսբուքյան ստատուսներով և համացանցային անվերահսկելի տեղեկատվական աղբով։ Բոլոր ԶԼՄ-ները պետք է պատշաճ կերպով նախապես ծանուցվեն միջոցառումների՝ քննարկումների, ասուլիսների (և այլն) մասին և պարտավոր չեն հետևել տվյալ իշխանավորի ֆեյսբուքյան գրառումներին։ Սկսած հանրային իրազեկումից, պետք է հավասար աշխատանքային պայմաններ (այդ թվում՝ գովազդային) ստեղծվեն բոլոր ԶԼՄ-ների համար։ 

3. Լրատվական դաշտի հետ հարաբերություններում իշխանությունը պետք է առաջնորդվի բոլոր լրատվամիջոցների համար լիարժեք հավասարության պայմաններ ստեղծելու գաղափարով։ Դա պետք է գործի տեղեկատվություն փոխանցելու, լրագրողների հավատարմագրման, թերթերի վաճառքի, գովազդի, հարկային քաղաքականության և մյուս բոլոր հարցերում։

Նոր կառավարության ղեկավարին և անդամներին կոչ ենք անում նաև զերծ մնալ ԶԼՄ-ների մասին անզգույշ, երբեմն՝ անպատասխանատու հայտարարություններից, որոնք կարող են անդրադառնալ նրանց հեղինակության և հետագա գործունեության վրա։

Հայտարարությունը բաց է միանալ ցանկացողների համար։

Առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյան


«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան

Картинки по запросу «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան


«Ա1+»-ի հիմնադիր, նախագահ Մեսրոպ Մովսեսյան 


«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյան


«Իրատես» թերթի խմբագիր Փիրուզա Մելիքսեթյան

Картинки по запросу Փիրուզա Մելիքսեթյան
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյան


«Փաստ» օրաթերթի գլխավոր խմբագիր Վարուժան Բաբաջանյան

Картинки по запросу «Փաստ» օրաթերթի գլխավոր խմբագիր Վարուժան Բաբաջանյան

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia