Ամերիկացի ակտիվիստները գումար են հավաքել «մանուկ Թրամփի» տեսքով հայտնի օդապարիկն ԱՄՆ բերելու համար
INTERNATIONAL NEWSԱմերիկացի ակտիվիստները ավելի քան 14 000 դոլար են հավաքագրել լոնդոնյան բողոքի ակցիաներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով օդապարիկը գնելու ու ԱՄՆ տեղափոխելու համար, այս մասին տեղեկանում ենք GoFundMeնվիրատվությունների կայքից։
Նախաձեռնության հեղինակն է ակտիվիստ Ջիմ Գիրվանը, որը ոգեշնչվել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում Թրամփի դեմ անցկացված ակցիայի տեսանյութերը դիտելիս։
Նա և իր մի քանի ընկերները որոշել են, որ անպայման պետք է ձեռք բերել «մանուկ Թրամփի» տեսքով հայտնի օդապարիկն ու այն տեղափոխել ԱՄՆ Բեդմինսթեր քաղաք, ուր սովորաբար ամռան ամիսներին նախագահը գոլֆ է խաղում։
Ըստ կայքի վերջին տվյալների՝ նախատեսված 4 500 դոլարի փոխարեն նախաձեռնությանն աջակցած ակտիվիստներն արդեն հասցրել են հավաքել ավելի քան 14 000 դոլար։
Բացի այդ՝ հայտնի է, որ ակտիվիստները մտադիր են այդ օդապարիկով ազգային շքերթ սկսել, որը կարող է մեկնարկել արդեն օգոստոսին։



