Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Պարզաբանում են՝ փոխանակ ժամանակին պատասխանեին ընդամենը երկու հարցի. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շաբաթ օրը «Փաստ» օրաթերթն անդրադարձել էր «Աստղիկ» բժշկական կենտրոնում գործող գներին: Ի մասնավորի, գրել էինք. «Օրերս խմբագրություն դիմած քաղաքացիները դժգոհում էին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնում բարձրացել են ծառայությունների գները: Այն էլ՝ մոտ 20 տոկոսով»:

Ի պատասխան հրապարակման, «Աստղիկ» բկ–ն հանդես է եկել, ի պատիվ իրենց, ոչ թե հերքմամբ, այլ պարզաբանմամբ: Մասնավորաբար նշվում է, որ ««Աստղիկ» բկ–ում գնային փոփոխություններ եղել են ավելի քան երեք ամիս առաջ և որևէ առնչություն չունեն նյութում նշված պատճառների հետ: Գնային փոփոխություններ կլինիկայում լինում են ժամանակ առ ժամանակ, դրանք կարող են բարձրանալ կամ իջնել (օրինակ, վերջերս կենտրոնում իջեցվեցին սրտի վիրահատությունների գները) և հիմնականում կախված են շուկայական փոփոխությունների և առողջապահական ոլորտի զարգացումների հետ, քանի որ ցանկացած զարգացում ենթադրում է ոլորտի նորարարությունների ներդրում, ինչն էլ, բնականաբար, ծախսեր է պահանջում: Այնուամենայնիվ, «Աստղիկ» բկ–ն հնարավորինս պահում է ՀՀ առողջապահական ոլորտի սպասարկման միջին գները` հաշվի առնելով բնակչության վճարունակությունը, և, իհարկե, գին–որակ համադրությունը, քանի որ Աստղիկ բկ դիմած հաճախորդներին, որպես կանոն, առաջարկվում է սպասարկման լավագույն որակը` լավագույն սարքավորումներով և լավագույն մասնագետների կողմից, դա է պատճառը, որ այսօր «Աստղիկ» բկ–ն միակն է ՀՀ առողջապահական ոլորտում, որ ստացել է ISO որակավորում միջազգային TUV ընկերության կողմից և ձգտում է ստանալ JCI որակավորում»:

Այսպես ասենք. չհավատալու որևէ պատճառ չունենք: Ուղղակի մի քանի դիտարկում: Նախ, փաստենք, որ բժշկական կենտրոնը հաստատում է գների բարձրացումը: Երկրորդ՝ հոդվածում գների բարձրացման որևէ ժամկետ նշված չէ, ավելին՝ նշված չէ նաև որևէ պատճառ (առավել ևս՝ պատճառներ): Ընդհակառակը, մեջբերելով մեզ դիմած քաղաքացիներից մեկի կեսկատակ–կեսլուրջ խոսքերը, թե՝ «Էս էլ հեղափոխության օգուտը. սրանց բերեցին օրինական դաշտ, հիմա էդ քսան տոկոսներն էլ մեր ջանից են հանում», հատուկ շեշտել ենք, որ թանկացումը չի կարող այդ պատճառով լինել. «Պարզվում է, որ բուժհաստատությունները ԱԱՀ–ով չեն հարկվում, ինչի մասին են վկայում նաև նշյալ կենտրոնի կողմից տրված կտրոնները, ուր ԱԱՀ տողում գրված է 0»: Միևնույն ժամանակ նշել ենք, որ թանկացումների պատճառները շատ ավելի խորքային են: Թե ինչն են բժշկական կենտրոնում գնահատել որպես «նշված պատճառներ», կամ ինչ են հասկացել գրվածից, թողնում ենք ընթերցողի երևակայությանը: Եթե իրենց իսկ նշած՝ «ոլորտի նորարարությունների ներդրում»–ը կենտրոնում խորքային պատճառ չեն գնահատում, արդեն մտորելու տեղիք է տալիս: Երևի թե որևէ նյութի արձագանքելիս հարկ է, որ առավել մանրամասն և ուշադիր ընթերցեն, այլ ոչ ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի պես, երբ միայն վերնագրից կամ առավելագույնը մի երկու տողից եզրակացություններ են անում:

Հիմա ավելի կարևորի մասին: Բժշկական կենտրոնը մեր նյութին արձագանքել է թերթի լույս տեսնելուց բառացիորեն երկու–երեք ժամ անց, շաբաթ օրով: Հրաշալի օպերատիվություն է: Հիմա մեջբերենք մեր հրապարակած նյութի վերջաբանը. «Թե ինչու են բարձրացել գները, փորձեցինք պատասխան ստանալ «Աստղիկ» բժշկական կենտրոնից: Մի կերպ գտան մեկին, ով կարող է պատասխանել, վերջինս խնդրեց գրավոր ուղարկել հարցը, ուղարկեցինք: Անցել է մի քանի օր, իսկ պատասխան չկա: Երևի դժվար է պատասխանել՝ իրոք գները բարձրացե՞լ են, թե՞ ոչ: Կարծում ենք՝ ավելի դժվար է պատասխանել երկրորդ հարցին՝ ինչո՞ւ են բարձրացել»: Հիմա, եթե հնարավոր է 2–3 ժամում արձագանքել հրապարակմանը, ի՞նչն էր խանգարում մեր ուղարկած գրավոր երկու հարցին պատասխանել 4–5 օրվա ընթացքում: Ի վերջո, դարձյալ նույն մի քանի տողն էին գրելու, որն անփոփոխ տեղ էր գտնելու հրապարակման մեջ: Մենք ընդամենը հարցրել էինք՝ ճի՞շտ է, որ թանկացումներ են եղել, և, եթե այո, ինչի՞ հետ են կապված այդ թանկացումները: Եվ վերջ: Կարծում ենք՝ լուրջ վերլուծությունների և ուսումնասիրությունների կարիք չուներ այս երկու հարցի պատասխանը: Իսկ օպերատիվ պատասխանելն այս պարագայում կենտրոնի շահերից էր բխում, սակայն ստացվեց, որ լրատվամիջոցն ավելի շահագրգռված էր իրենց պատասխանով հրապարակել նյութը, քան հենց իրենք: Ինչևէ, մենք անկեղծ ուրախ կլինենք, եթե կենտրոնի պարզաբանման մեջ նշված ինքնագովեստները բացարձակ իրականություն լինեն: ինչ վերաբերում է գին–որակ համադրությանը, դա արդեն առանձին թեմա է, դրա մասին կենտրոնից օգտվողները պետք է ասեն… 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback