Yerevan, 10.February.2026,
00
:
00
BREAKING


Գաղափարախոսական սովի հետևանքները. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջին փոխվարչապետի խոսնակի անհաջող ձևակերպումներից հետո, ինչպես և սպասելի էր, սկսվեց խոսնակին հայհոյողների ու պաշտպանողների ֆեյսբուքյան ճակատամարտը: Սակայն ոչ մեկի, ոչ էլ մյուսի մասին չէինք ցանկանա խոսել, չէինք ցանկանա խոսել նաև խոսնակի արտահայտությունների մասին: Այս ամբողջ պատմության մեջ սակայն, կա շերտ, որը չենք կարող շրջանցել: Իրականում խոսնակի ձևակերպումները ընդամենը պատառիկներ են վերջին շրջանում հնչող բավական հեղհեղուկ թեզիսների, հեղհեղուկ ոչ թե բացասական իմաստով, այլ պարզապես ձևակերպվածության պակասի: 

Մեծ հաշվով, հասկանալի չէ, թե ինչ արժեքների, մտածողության ու աշխարհայացքի տեր կառավարություն է ձևավորվել ներկայումս: Անշուշտ, վարչապետն իր գրեթե բոլոր հրապարակային ելույթներում, անդրադառնալով գաղափարական սկզբունքներին և կողմնորոշումներին, շեշտում է հայամետությունը կամ հայաստանամետությունը: Մինչ ընտրությունը Նիկոլ Փաշինյանը 

խորհրդարանական հարց ու պատասխանի ժամանակ ևս խոսեց տարբեր իզմերի փոխարեն հայաստանամետության մասին: Սակայն ընդհանուր առմամբ, հայաստանամետությունը կարող է լինել գործունեության առանցք կամ նպատակ, բայց ոչ գաղափարախոսություն:

Ըստ էության, ներկայումս գաղափարախոսությունների պակաս ունեն և՛ քաղաքական կուսակցություններից շատերը, և՛ խորհրդարանը, և՛ կառավարությունը: Խորհրդարանական կառավարման համակարգում այս բացը լուրջ թերություն է, որովհետև ինչքան էլ այսօր խոսենք տարբեր իզմերի ու գաղափարախոսությունների խառնաշփոթի մասին, միևնույն է, առանց գաղափարախոսական բանավեճի, նույնիսկ հակասությունների պառլամենտարիզը չի կարող կայանալ:

Հնարավոր չէ ունենալ որակյալ խորհրդարան, եթե այնտեղ չկան աջ, ձախ, լիբերալ ու պահպանողական ուժեր` թեկուզ թույլ արտահայտված: Այս խնդիրը մշտապես էլ եղել է անկախությունից հետո: Այն, իհարկե, տրամաբանական էր, քանի որ գաղափարական հոսանքները մեկ օրում չեն ձևավորվում, սակայն երբ չկա անգամ քայլ այդ ուղղությամբ, սա արդեն խնդիր է: 

Հենց այս գաղափարական ու աշխարհայացքային թեզիսների պակասությունն էլ բերում է ցանկացած հասարակական անհատի այս կամ այն ձևակերպումների շուրջ անլուրջ, զգացմունքային, հայհոյական ու նույն մակարդակի պաշտպանական տարբեր ճառերի ու բախումների: Խնդիրն այստեղ բոլորովին էլ խոսնակն ու նրա արտահայտությունները չեն, այլ այն, թե ինչ աշխարհայացքի արդյունք են նման ձևակերպումները ոչ միայն խոսնակի մոտ: Սա ամենակարևոր խնդիրն է, որի պատասխանը կենսական նշանակություն ունի, քանի որ պետք է ի վերջո հստակ կողմնորոշվել` արդյոք այսօր իշխանության ղեկին մոտեցել են ազգային, պահպանողական,  լիբերալ– ազատական, թե՞ որևէ այլ գաղափարախոսական սահմանումներ ունեցող մարդիկ: Ընդ որում` պարզել ոչ թե դրանցից մեկն ու մեկի դրական կամ բացասական լինելու, այլ տարատեսակ կազուսային վիճակներից խուսափելու համար: Իսկ նման կազուսային վիճակները կարծես թե սկսել են ավելի ու ավելի հաճախ հանդիպել, քանի որ տարօրինակ մտայնությամբ ազգային պահպանողականությունը ընկալվում կամ ներկայացվում է որպես հետադիմություն, իսկ ազատականությունը հակառակ ճամբարից դիտվում է որպես «արևմտյան փչացած բարքերի ներմուծում» երկիր: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia