Պուտինի եւ Թրամփի դեմ առ դեմ հանդիպումն ավարտվել է. այն նախատեսվածից ավելի երկար է տեւել
INTERNATIONAL NEWSՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի նեղ կազմով հանդիպումը, որը տեւել է 2 ժամ 10 րոպե, ավարտվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախապես արձանագրությամբ դեմ առ դեմ հանդիպմանը հատկացված էր 1,5 ժամ:
Այնուհետեւ, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ընդլայնված կազմով բանակցությունները, որը, պայմանավորվածության համաձայն, կտեւի 1 ժամ 45 րոպե:
Հելսինկիում գագաթնաժողովը Պուտինի եւ Թրամփի առաջին լիամասշտաբ հանդիպումն է բազմակողմ միջազգային համաժողովների շրջանակից դուրս: Այն ընթանում է Ֆինլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող նախագահական պալատում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



