Մենք անելու ենք այն, ինչ կարող ենք, մեզ նոր լարում պետք չէ. ԵՄ դեսպանը՝ Արցախի հարցի մասին
INTERNATIONAL NEWSԵվրամիությունն աջակցում է Մինսկի խմբի համանախագահներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին`խոսելով Հայաստանում հեղափոխությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին։
«Մենք հասկանում ենք, որ տեղի ունեցավ առաջին շփումը։ ԼՂ հարցը լուրջ էր երևում հանդիպումների օրակարգում, որոնք տեղի ունեցան Բրյուսելում։ Մենք անելու ենք այն, ինչ կարող ենք, որպեսզի խաղաղության մոդերացիայի ուղերձ հաղորդենք։ Մեզ նոր լարում պետք չէ»,- նշեց դեսպանը։
Նա հավաստիացրեց, որ ԵՄ-ն հակամարտության կարգավորման հարցում անելու է այն, ինչ կարող է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



