Դիլիջանի ոլորաններում «Օպելը» մոտ 100 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ. Հատուկ տեխնիկա է ժամանել
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 22:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ 4 ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կախվել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Գ. Գ.) ավտոմեքենան Դիլիջանի ոլորաններում (4-րդ ոլորան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 100 մ գլորվել ձորը, վարորդը՝ Գ. Գ.-ն եւ ուղեւորը՝ Կ. Խ.-ն տեղափոխվել են հրշեջ-փրկարարական ջոկատ:
Փրկարարները հոսանքազրկել ավտոմքենան եւ փակել գազի բալոնի փականը:
Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



