Սիսիան-Գորիս ճանապարհին «Honda-SRV»-ը մոտ 20 մետր սահել դեպի ձորակը. կա տուժած
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 15-ին, ժամը 22:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել մոտակա ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 11 կմ-ին «Honda-SRV» մակնիշի (վարորդը՝ Թ. Մ., ծնված 1954 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 20 մ սահել դեպի ձորակը:
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



