Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը
INTERNATIONAL NEWSՎրաստանի խորհրդարանը, ինչպես և ակնկալվում էր, վստահություն է հայտնել կառավարության նոր կազմին, ինչպես նաև կառավարության «Ազատություն, արագ զարգացում, բարգավաճում» ծրագրին:
Ինչպես հայտնում է Грузия Online-ը, նոր կառավարությանը վստահություն հայտնելուն կողմ է քվեարկել 101 պատգամավոր, դեմ՝ 12:
Կառավարության նոր ղեկավարն է Մամուկա Բախտաձեն: 36-ամյա վարչապետը որպես առաջնահերթություններ է հայտարարել երկրի խաղաղ վերամիավորումը, տնտեսական բարեփոխումների խորացումը և ինտեգրումը Եվրաատլանտյան կառույցներին:
Ինչպես ավելի վաղ արդեն հայտնի էր դարձել, Վրաստանում նախկին 14 նախարարության փոխարեն այսուհետ գործելու է 11-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



