Հրդեհ Այգեպատ գյուղում. մեկնել է 2 մարտական հաշվարկ
SOCIETYՀուլիսի 15-ին, ժամը 19:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեպատ գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մեսրոպ Մաշտոցի փողոցի տներից մեկին կից թոնրատանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:06-ին, մարվել՝ 20:45-ին: Այրվել է մոտ 3 խմ վառելափայտ, թոնրատան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 30 քմ և տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 2 քմ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



