Արտամետ գյուղի 45-ամյա բնակչի դին հայտնաբերվել է ջրանցքում
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 10:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ս.թ. հուլիսի 11-ին ժամը 07:45-ի սահմաններում Ս. Ա.-ն (1973 թ., Արտամետ գյուղի բնակիչ) տանից դուրս է եկել Նոր Հաճն քաղաքի գերեզմանատուն այցելելու նպատակով եւ չի վերադարձել. ս.թ հուլիսի 13-ին, ժամը 13:00-ից մինչեւ 14:00-ն ընկած ժամանակահատվածում Ս. Ա.-ի վերնաշապիկը գտնվել է գերզմանատան եւ Արզնի- Շամիրամ ջրանցքի մոտակայքում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը եւ հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը:
Փրկարարներն Արզնի-Շամիրամ ջրանցքում (մոտ 10 կմ դեպի Աշտարակ քաղաք) հայտնաբերել են Ս. Ա.-ի դին, դուրս են բերել եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



