Ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում. Փաշինյանը պարզաբանել է Բրյուսելում ունեցած բրիֆինգի մի հատվածը
SOCIETYՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է ներկայացրել է Բրյուսելի օդանավակայանում ունեցած իր բրիֆինգի մի հատվածի վերաբերյալ:
«Բանը եղել է այսպես. ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե ինչու՞ եք այդպես ասում, 10-ը միլիոն եվրոյով ավելացրել ենք: Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի: Ասածիս իմաստն այն է, որ ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
4
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia
5
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia



