Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Վիրուսները սպանել հնարավոր չէ

SOCIETY


Մենք գիտենք, որ...

 

Հակավիրուսային դեղամիջոցները սպանում են վիրուսները:

Իրականում այդպես չէ:

Վիրուսն սպանել անհնար է, որովհետև այն կենդանի օրգանիզմ չէ:

Վիրուսը ներբջջային մակաբույծ է: Դրանք ամենուր են: Բոլոր բույսերը, կենդանիները, բակտերիաները ունեն իրենց ախտահարող վիրուսներ: Անգամ վիրուսներ կան, որոնք ախտահարում են այլ վիրուսներին: Վիրուսը որոշակի օգնող սպիտակուցներով պատված գենետիկ կոդի (ԴՆԹ կամ ՌՆԹ) մի շղթա է, որը թափանցում է կենդանի բջջի ներսը և ստիպում այդ բջջին արտադրել իր նման վիրուսներ, որոնք էլ, դուրս գալով բջջից, կատարում են նույնը. արդյունքում ընդհանուր օրգանիզմն է ախտահարվում:

Օրինակ, նշենք, որ հակաբիոտիկը կարող է սպանել մանրէին՝ որպես թույն անմիջականորեն ազդելով նրա վրա: Վիրուսի դեպքում դա անհնար է, որովհետև վիրուսը ապրում է կենդանի օրգանիզմի բջջի ներսում, իսկ թույնի ներթափանցումը բջջի ներս՝ հենց այդ բջջին կվնասի:

Ըստ ազդեցության մեխանիզմի, հակավիրուսային դեղամիջոցները երկու խմբի են բաժանվում: Առաջինը այն դեղամիջոցներն են, որոնք խթանում են օրգանիզմի իմուն համակարգի գործունեությունը, որը և սկսում է պայքարել վիրուսների դեմ: Օրինակ, օրգանիզմը արտադրում է հակամարմիններ, որոնք կպչում են վիրուսին և չեն թողնում թափանցել բջիջ, կամ էլ արտադրում են «ուտող» բջիջներ, որոնք կլանում են 

վիրուսին: Մի խոսքով, դեղամիջոցը գրոհում է վիրուսի վրա անուղղակի ճանապարհով: Երկրորդ խումբ հակավիրուսային դեղամիջոցները բաժանվում են խմբերի, ըստ վիրուսի կյանքի ցիկլի վրա ազդելու ժամանակահատվածի: Նրանք ուղղակի ազդելով՝ արգելակում են կա՛մ վիրուսի ներթափանցումը բջջի ներս, կա՛մ վիրուսի բազմացումը բջջի ներսում, կա՛մ էլ արդեն բազմացած վիրուսների դուրս գալը ախտահարված բջջից: Երկու խումբ դեղամիջոցների ազդեցության դեպքում էլ արդյունքում օրգանիզմում վիրուսների քանակը պակասում է և օրգանիզմը վերջնականապես ազատվում է նրանցից (որոշ դեպքերում ամբողջական ազատում չի լինում. օրինակ, ՄԻԱՎ-ը):

Ասել, թե հակավիրուսային դեղամիջոցները անօգուտ են, սխալ է: Լավ դեղամիջոցները իրոք օգնում են, բայց սովորաբար մի դեղամիջոցը, եթե լավ է ազդում վիրուսի մեկ տեսակի վրա, ապա այլ վիրուսի վրա կարող է լավ չազդել: Ցանկացած դեպքում նրանք նպաստում են օրգանիզմի՝ վիրուսներից ավելի արագ ազատմանը, այսինքն՝ առողջացմանը: Ներկայուս կարելի է ասել, որ գիտության կողմից ստեղծված ամենաէֆեկտիվ միջոցը, որով կարելի է պայքարել վիրուսային վարակի դեմ, պատվաստումներն են: Սա մարդկության պատմության ընթացքում կատարած ամենամեծ հայտնագործություններից մեկն է: Պատվաստման իմաստն այն է, որ մարդուն կամ կենդանուն նախօրոք «վարակում» են ինչ- որ վիրուսի (կամ մանրէի) ոչ ախտածին՝ թուլացրած տարբերակով, որը նա անգամ չի զգում: Հետագայում, երբ նույն մարդը վարակվում է այդ վիրուսով, ապա շատ թեթև է տանում կամ ընդհանրապես չի վարակվում, քանի որ օրգանիզմում արդեն առկա են նրա նկատմամբ հակամարմիններ: Իսկ Հայաստանում սիրում են համաշխարհային դավադրությունների տեսություններ կառուցել: Կան մարդիկ, որոնց թվում է, թե արտասահմանյան երկրների գաղտնի ծառայությունները, քնած, թե արթուն, մտածում են միայն այն մասին, թե ինչպես փչացնեն մեր հայերի «աննման» գենը և դա կատարում են պատվաստումներով, օրինակ՝ «Գարդասիլով»: Ըստ այդ «հայրենասերների» պատկերացումների, այդ ծառայությունները մեր գենին վնասելու համար միլիարդներ են ծախսել՝ «Գարդասիլը» ստանալու համար, հետո, որպեսզի մենք համաձայնենք պատվաստվելուն, ձեռքի հետ եվրոպական մի քանի ազգ էլ «վարի» են տվել (այն երկրները, որտեղ արդեն ընդունված է «Գարդասիլը»), և հիմա մեր հերթն է: 

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia