Սիրիայում հայազգի զինվոր է զոհվել ահաբեկիչների դեմ պայքարում
INTERNATIONAL NEWSՍիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ մարտերում զոհվել է սիրիական բանակի հայազգի զինվոր Հայկ Օքադիշյանը: Այս մասին իր թվիթերյան էջում հուլիսի 9-ին գրել է սիրիահայ լրագրող Գևորգ Ալմասյանը:
«Տեղադրում եմ սիրիական բանակի հայազգի զինվոր Հայկ Օքադիշյանի հուղարկավորության տեսանյութը: Նա պաշտպանել է Սիրիան ահաբեկիչներից, մասնակցել է հայ համայնքի պաշտպանությանը: Շատ հայեր են զոհվել սիրիական բանակի շարքերում մարտնչելիս, այդ թվում և իմ ընկերները», - Twitter-ում գրել է Գերմանիայում բնակվող լրագրողը:
Ինչպես երևում է վերջինիս հրապարակած տեսանյութում, Հայկ Օքադիշյանի հուղարկավորության ժամանակ դագաղը պատված է եղել Սիրիայի և Հայաստանի դրոշներով:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



