Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


«Մոգական» 606 առարկայի վերադարձին մշակույթի նախարարությունը սպասում է ամեն օր ու ժամ. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը պաշտոնը ստանձնելուց հետո, որպես գերատեսչության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը, նշել էր պատկերասրահի կտավներն իրենց իրական հասցեատիրոջը վերադարձնելը:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ, իբրև Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերը թեթևացնելու և գերատեսչությունների պատերը «զարդարելու» պատրվակով, այդ օրերի կառավարությունը որոշում է կայացրել յուրաքանչյուր նախարարությանը 10– ական նկար տրամադրել: Բայց տարիների ընթացքում, գերատեսչություններն իրար միանալու, իրարից բաժանվելու, գույք միացնելու, գույքն իրար մեջ բաժանելու, ինչպես նաև տեղից տեղ տեղափոխվելու ընթացքում դրանց պատկանելու վայրերն ու հասցեատերերը փոխվել են: Այս ընթացքում փոխվել են նաև կառավարություններ, նախարարներ, ինչպես նաև մոտեցումներ: Ու հիմա, երբ նոր իշխանությունները վերջապես որոշել են կտավների «հետևից» գնալ, աջ ու ձախ սկսել են խոսակցություններ շրջանառվել, թե դրանք վաղուց մեջ–մեջ են արված և որ այլևս ոչ մի կտավ էլ չկա: Այս թեմայով նույնիսկ անուններ են շրջանառվում, բայց ինչպես ասում են՝ իրավապահների գործը թողնենք իրենց, մենք զբաղվենք մեր գործով:

Եվ այսպես, նշված հարցի մասին առաջին ձեռքից ինֆորմացիա ստանալու համար «Փաստը» դիմեց մշակույթի նախարարությանը՝ պարզելու, թե Հայաստանի ազգային պատկերասրահին պատկանող կտավներն այս ընթացքում վերադարձվե՞լ են, թե՞ ոչ: Հետաքրքիր էր, թե ո՞ր նախարարություններն են խախտել ժամկետները և, վերջապես, պարզելու համար, թե հետ բերված կտավներից որոնք են բնօրինակներ, արդյո՞ք փորձաքննություն իրականացվելու է, թե ոչ: 

Նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան փոխանցեցին, որ իրենք կարող են տվյալներ հրապարակել միայն ՀՀ մշակույթի նախարարի 2011 թ հունիսի 3–ի N 292–Ա հրամանով սահմանված կարգի պահանջներին համապատասխան ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թանգարաններից ժամանակավոր պահպանության հանձնված և ժամկետի խախտմամբ չվերադարձված թանգարանային առարկաների վերաբերյալ: 

«Դրանք հիմնականում կերպարվեստի նմուշներ են, մեծ մասամբ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ–ից, ինչպես նաև նախկին «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ–ից, որը միացել է պատկերասրահին, «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ–ից, որի ֆոնդերը տնօրինում է նախարարությունը: Պահպանության ժամկետը լրացած թանգարանային առարկաները կազմակերպություններից վերադարձնելու վերաբերյալ գրություններն ուղարկվել են դեռևս ս.թ. մարտ–ապրիլ ամիսներին, ինչպես նաև ներկայում: Այժմ ընթացքի մեջ է տարբեր կազմակերպություններից (գերատեսչություններ, ընկերություններ, թանգարաններ) վերոնշյալ առարկաների վերադարձի գործընթացը»,– ասվում է պատասխանում:

Նախարարության պատասխանում նշված է նաև, որ ներկայում պահպանության ժամկետները լրացած 606 թանգարանային առարկա կա, որի թիվը յուրաքանչյուր օր կարող է նվազել: Ինչ վերաբերում է տարբեր տարիներին անհատների և կազմակերպությունների կողմից օրենքի խախտմամբ վերցված առարկաների մասին, նախարարությունից տեղեկացնում են, որ ցանկերը գտնվում են իրավապահ մարմինների տիրույթում:

«Վերադարձված թանգարանային առարկաները վերոնշյալ կարգի պահանջներին համապատասխան նույնականացվում են, անհրաժեշտության դեպքում կրկին ենթարկվում են փորձաքննության»,– ասվում է նախարարության պարզաբանման մեջ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback