Կանադայում շոգից մահացածների թիվը հասել է 70-ի. CBC
INTERNATIONAL NEWSԿանադայի Քվեբեկ նահանգում ուժեղ շոգի հետևանքով մահացածների թիվը հասել է 70-ի: Այս մասին հայտնում է CBC հեռուստառադիոհեռարձակող կորպորացիան:
Ավելի վաղ հաղորդվել էր շոգի հետևանքով 50 զոհի մասին:
Ինչպես նշում է CBC-ն, Քվեբեկում օդի ջերմաստիճանը հասնում է ավելի քան +40 աստիճանի: Զոհերից 34-ը մահացել են Մոնրեալ քաղաքում:
Տեղական իշխանությունների տվյալների համաձայն՝ շոգից մահացածները հիմնականում 60-ն անց մարդիկ են, որոնք տառապել են քրոնիկ հիվանդություններից:
Ավելի վաղ արտակարգ բուժօգնության ծառայությունից հայտնել էին, որ օրական ավելի քան 1.200 կանչ են ստանում: Մոնրեալի իշխանությունները հրատապ միջոցներ են ձեռնարկում, մասնավորապես՝ երկարացվել է լողավազանների աշխատանքի տևողությունը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



