Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Մեկնողները քիչ են, ուստի գներն էլ չեն բարձրացել. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տուրիստական գործակալությունների վիճակագրական տվյալներն արտագնա տուրիզմի առումով դեռևս աղոտ են: Այնուամենայնիվ, նրանց տվյալների հիման վրա կարելի է մոտավոր պատկերացում կազմել այն հիմնական ուղղությունների մասին, որոնք այս տարվա ամռանն առավել նախընտրելի են հայաստանցիների կողմից: 

«Արարատ» տուրիստական գործակալության տնօրեն Մելինե Մաթևոսյանի խոսքով` այս տարի մեր հայրենակիցներն ավելի շատ նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել Եգիպտոսում, Հունաստանում, Իտալիայում:

«Նշված երկրները հիմնական ուղղություններն են: Մեր քաղաքացիները հիմնականում նախընտրում են հուլիս–օգոստոս ամիսներին մեկնել հանգստի: Նշված ժամանակահատ վածն ամենապիկ շրջանն է»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց նա: 

Տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ զրույցում փորձեցինք պարզել նաև տուրփաթեթների գնային քաղաքականության հնարավոր փոփոխությունների մասին:

Մելինե Մաթևոսյանի տվյալներով` թանկացումներ չեն եղել:

«Հակառակը` գները նվազել են: Ինչ վերաբերում է գնային տարբերությանը, որը կարող է գրանցվել կախված ամսից, գնային տատանում գրեթե չկա: Հիմնականում մեծ չէ տարբերությունը` կարող է շատ չնչին լինել: Օրինակ` օգոստոսին մի փոքր ավելի թանկ է»,–ասաց նա: 

Մեր զրուցակցի դիտարկմամբ` հիմնականում փաթեթներ են վաճառվում, որոնց մեջ ներառվում են ավիատոմսը, հյուրանոցը և այլ ծառայություններ. «Ընդհանուր առմամբ` հայերը հիմնականում սիրում են լավ` 4–5 աստղանի հյուրանոցներում հանգստանալ»: 

«Սանի դեյ» տուրիստական ընկերությունից էլ հայտնեցին, որ այս տարի հիմնական ուղղությունները Եգիպտոսն ու Հունաստանն են:

Ընկերության աշխատակցի խոսքով` գնային կտրուկ տարբերություններ այս ամառ չեն գրանցվել:

Հետաքրքրվեցինք` այս տարի էլ ե՞ն հայերը նախընտրում Վրաստանից մեկնել հանգստի:

«Հիմա հիմնականում բոլորը Հայաստանից են մեկնում, որովհետև ավիատոմսերի գների մասով մեծ տարբերություն չկա»,– հայտնեց աշխատակիցը: 

«Գրին վեյ» տուրիստական ընկերության տնօրեն Շուշան Սարգսյանի տվյալները ևս չեն տարբերվում նախորդներից:

«Նախընտրած երկրների ցանկում փոփոխություններ չկան: Այն ուղղություններն են, որոնք ամեն տարի նախընտրել են. Եգիպտոս, ԱՄԷ, Եվրոպա և մի քանի ծովափնյա երկրներ: Մարդկանց հոսքը դեպի արտերկիր գրեթե նույնն է: Յուրաքանչյուր ամիս թեթևակի շեղումներ կան, բայց այն մարդիկ, ովքեր ամեն տարի ճամփորդում են, նորից են ճամփորդում: Անցած տարվա հետ համեմատ տարբերությունը քիչ է»,–ասաց Շուշան Սարգսյանը:

Անդրադառնալով ավիատոմսերի խնդրին` նա նշեց, որ չարտերային թռիչքների պարագայում գները նույնն են, քիչ տարբերություն կա. «Բայց միայն ավիատոմսի ձեռքբերումն առանց փաթեթի թանկ է»: 

Մելինե Մաթևոսյանի խոսքով էլ չարտերային թռիչքներն այս տարի շատ էժան են:

«Երբեք այսպիսի բան չի գրանցվել, որ չարտերային թռիչքների գները մինչև հիմա նման արժեքներով պահպանվեն, որովհետև իրականում բիզնեսի տեսանկյունից ճիշտ չէ: Իսկ ինչ վերաբերում է ռեգուլ յար թռիչքներին, կարելի է ասել, որ մեծ թանկացումներ չեն եղել»:

Թեև ամառը դեռ չի վերջացել, բայց Մելինե Մաթևոսյանն իր կանխատեսումն ունի. «Իմ կարծիքով` արտագնա տուրիզմի առումով ամենաքիչ թիվն է արձանագրվելու: 

Շատ քիչ են մեկնողները: Կարծում եմ` այդ պատճառով էլ գները չեն թանկացել»:

Ինչ վերաբերում է մեր հայրենակիցների` Վրաստանից մեկնելու ցանկությանը, մեր զրուցակիցը նշեց, որ իրենց ընկերությունը հիմնականում Հայաստանից է թռիչքներ առաջարկում. «Մենք ամեն ինչ անում ենք, որ թռիչքները Հայաստանից լինեն, և ավելորդ եկամուտ չապահովենք այլ երկրի համար»:

Մենք փոքր ուսումնասիրություն անցկացրեցինք տարբեր տուրիստական գործակալությունների կողմից առաջարկվող տուրփաթեթների գներին ծանոթանալու համար: Փորձեցինք հասկանալ հատկապես վերոնշյալ ուղղությունների պարագայում առկա առաջարկներին: 

Օրինակ` առաջարկվում էր եվրոպական մի քանի երկիր այցելելու փաթեթ, որն արժեր 520 եվրո: Իսկ Պրահայի տուրփաթեթը հիմնականում տատանվում է 370–400 եվրոյի սահմաններում: Իտալիայի դեպքում տուրփաթեթների գներն ավելի բարձր են` մոտ 680–800 եվրո: Արաբական Միացյալ էմիրությունների տուրփաթեթները տատանվում են 518–680 ԱՄՆ դոլարի սահմաններում: Եգիպտոսի դեպքում առաջարկվող փաթեթներն ավելի մատչելին են` 270–500 ԱՄՆ դոլարի սահմաններում: Ներկայացված փաթեթներում հիմնականում ներառվում են բոլոր ծառայությունները` ավիատոմսը, սնունդը, հյուրանոցը և այլն: Հունաստանի պարագայում համեմատական առումով փաթեթների արժեքներն ավելի բարձր են` տատանվում են մոտ 740– ից մինչև 1300 եվրոյի սահմաններում: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League