Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Քաղհասարակության հեղափոխությունն ու անորոշ ապագան. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում կատարված իշխանափոխության կամ գուցե ավելի գեղեցիկ հնչողությամբ, թավշյա հեղափոխության հետաքրքիր առանձնահատկություններից մեկն այն էր, որ ներկայիս կառավարության կազմում հայտնվեցին քաղաքացիական սեկտորի բազմաթիվ ակտիվ անդամներ: Սա ինչքան որ կարող է թվալ օրինաչափ, նույնքան էլ մտահոգությունների տեղիք տվող իրողություն է: Խնդիրն այստեղ բոլորովին էլ այն չէ, թե քաղաքացիական սեկտորում գտնվող և գործունեություն իրականացնող գործիչները չպետք է նշանակումներ և պաշտոններ ստանային:

Ըստ էության, բնական է, որ իրականացված հեղափոխությունից հետո որոշակիորեն իշխանական լծակներ պետք է ունենան հեղափոխությունն իրականացնողները: Սակայն այստեղ մի նուրբ պահ կա: Կարելի է ասել, որ քաղաքացիական հասարակության առավել ակտիվ անդամների տեղափոխությունը քաղաքական դաշտ բաց է թողնում այն հարցը, թե ինչ ուղղությամբ և ինչ հունով կզարգանա քաղաքացիական հասարակությունը Հայաստանում: Ըստ էության, քաղաքացիական հասարակության զարգացման բարձր տեմպերն ի հայտ եկան 2007–8 թվականներին` նախագահական ընտրություններին նախորդած և հաջորդ ժամանակաշրջանում:

Վերջին հաշվով ներկայիս հեղափոխությունն իրականացրեցին այս տասը տարիների ընթացքում քաղաքացիական ակտիվիզմի բովով անցած գործիչներն ու երիտասարդները: Անկախ սարգսյանական վարչակարգի քաղաքական գնահատականից, պետք է շեշտել նաև, որ այս 10 տարիների ընթացքում ձևավորվող ու զարգացող քաղաքացիական հասարակությունը ինչ–որ առումով զսպաշապիկի դեր է խաղացել իշխանության համար: Ինչքան էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ենթարկվել են տարբեր հալածանքների, ներքաշվել դատական ու վարչական քաշքշուկների մեջ, միևնույն է, քաղաքացիական հասարակությունը կարողացել է հնարավորինս կատարել իր գործառույթները: 

Ներկայումս, սակայն, ինչպես ընդունված է ասել վերջին շրջանում` իրավիճակ է փոխվել: Այս փոխված իրավիճակում հարց է առաջանում, թե ինչպիսի քաղաքացիական հասարակություն մենք կունենանք առաջիկայում` քաղաքականացված իշխանակա՞ն, թե՞ հնարավոր կլինի այլ ելք գտնել: Ի վերջո, չնայած հաճախ հնչել են կարծիքներ, թե քաղաքացիական հասարակությունը կամ քաղաքացիական շարժում–նախաձեռնությունները քաղաքական չեն, սակայն սա պարզապես անհնար էր և անտրամաբանական: Մեծ հաշվով պարզ է, որ գրեթե հնարավոր չէ գտնել այն սահմանը, որտեղ ավարտվում էր քաղաքացիական նախաձեռնությունը և սկսվում էր ընդդիմությունը գործող վարչակարգին: Ներկայումս նախկին վարչակարգը տապալված է, իսկ իշխանության ղեկին է այն ուժը, եթե կուզեք` անհատը, որն ստացել է այնտեղ լինելու մանդատը նաև քաղաքացիական հասարակության կամքով: Հիմա թերևս ժամանակն է, որպեսզի հայաստանյան քաղաքացիական հասարակությունը հստակեցնի իր առջև դրված հետագա խնդիրները, քանի որ քաղաքացիական հասարակության կայացում բոլորովին էլ չի նշանակում իշխանափոխության կամ հեղափոխության իրականացում, վերջիններով չի կարող և չպետք է քաղաքացիական հասարակության զարգացումն ավարտված համարել: Ի դեպ, առաջին հերթին սա բխում է հենց իշխանության շահերից, քանի որ զարգացած հասարակությունները ձևավորվում են իշխանության ու քաղաքացիական սեկտորների արդյունավետ համագործակցության արդյունքում: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference