Դավիթ Տոնոյանը հաստատեց մարտական հերթապահությանը ոստիկանության զորքերի մասնակցության տեղեկությունը
SOCIETYՈստիկանական զորքերը ևս ներառվել են մարտական հերթապահության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու հավաստիացրեց՝ սահմանին իրավիճակը բոլոր կողմերից վերահսկելի է;
«Իրավիճակը սահմանին վերահսկելի է ինչպես Արցախի, այնպես էլ Նախիջևանի և հյուսիսային ուղղությամբ: Անհրաժեշտություն է առաջացել, որ Զինված ուժերի այլ զորքերի շարքին դասվող ոստիկանական ուժերը ևս ընդգրկվեն մարտական հերթապահության մեջ»,-ասաց Տոնոյանն ու այդ անհրաժեշտությունը բացատրեց մարտական հերթապահության մեջ հետաքրքիր լուծումներ փնտրելու ցանկությամբ:
Նախարարը նշեց՝ ոստիկանական ուժերի թվաքանակը նորմայի սահմանում է: Թվաքանակի և այլնի մասին տեղեկություններ կտրամադրեն ավելի ուշ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



