Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Թալիշից տեղահանված Խալափյանների որդիները որպես զինվոր կպաշտպանեն հայրենի գյուղը

SOCIETY

Ապրիլյան պատերազմի օրերին Թալիշից տեղահանված Խալափյանների ընտանիքը երազում է խաղաղ ու ապահով ժամանակ հայրենի գյուղում իր տունը «վերակենդանացնելու» մասին: Ընտանիքը պատրաստ է մի քանի տարի անց երեք զավակներին նույնիսկ 3 տարով զինվոր ուղարկել հայրենի գյուղը պաշտպանելու: 
«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է տեղահանված ընտանիքի մոր՝ Գոհար Խալափյանի հետ:

«Երբ խաղաղություն ու լիարժեք ապահովություն լինի, մենք պատրաստ ենք վերադառնալ ու մեր միջոցներով վերանորոգել մեր տունը: Մեր հայրենիքն է, այնտեղ ապրելն ավելի հեշտ է, այնտեղ շատ բան ունենք թողած: Շատ ենք ցանկանում, որ խաղաղություն լինի, մենք վերադառնանք ու վերակենդանացնենք մեր տունը: Սակայն կարևոր չէ, որ հիմա սեփական տուն չունենք, կարևորը երեխաների ուսումն ու ապագան են: Ուզում եմ, որ տղաներս սովորեն ու սպա դառնան: Նրանք պիտի Հայոց բանակում ծառայեն ոչ թե 2, այլ 3 տարի: Երեք տղաներս էլ պիտի անպայման ծառայեն ու անեն նույնը, ինչ շատ զինվորներ արեցին»,-ասաց տիկին Գոհարն ու հավելեց՝ կուզի, որ տղաները գնան ու հենց իրենց հայրենի գյուղը՝ Թալիշը պաշտպանեն:  

Ընտանիքի մայրը հիշում է՝ առաջին կրակոցը լսել են ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա երկուսին՝ քնից հանկարծակի արթնանալով: Ամուսինը՝ Արթուր Խալափյանը հորդորել է չաղմկել, որ երեխաները չարթնանան ու չիմանան: Մտածել է՝ հերթական կրակոցներն են: Սակայն Գոհարի սիրտը լավ բան չի վկայել: «Ես զգացի, որ կրակոցներն այս անգամ շատ մոտ են: Կրակը հասավ մեր հետևի տանը, մեր տան ապակիները թափվեցին: Միշտ երազ եմ տեսել, որ պատերազմ է լինելու և երեք տղաներիցս փոքրը մնալու է գյուղում: Եվ այդ պահին առաջին քայլս եղավ փոքր տղայիս սենյակ վազելն ու նրան գրկելը»,-վերհիշեց Գոհարը:
Ընտանիքը նկուղային հարկ չի ունեցել, հարևանները մտահոգվել, զանգել ու կանչել են իրենց մոտ պատսպարվելու: Սակայն որոշել են, որ այդ իրավիճակում դուրս գալը վտանգավոր է: «Մտածեցինք՝ մեզ հետ ինչ կլինի, թող մեր տանը լինի: Պատսպարվեցինք տան սյուների տակ, կրակոցները չէին դադարում: Առավոտյան հասցրել ենք վերցնել միայն մեր փաստաթղթերը: Ես, ամուսինս, երեք երեխաներս ու սկեսուրս դուրս ենք եկել տնից: Մեր մեքենան բակից դուրս գալուց անմիջապես հետո թշնամու արկն ընկել է ճիշտ մեր կանգնած տեղը: Գյուղի տղամարդիկ, ովքեր տեսել էին այդ պահը, ասում են, որ հրաշքով ենք փրկվել»,-ասաց Գոհարն ու հավելեց՝ ճանապարհվել են դեպի Արարատ՝ իր հայրական տուն:
Ընտանիքի պապը՝ Ռուբեն Խալափյանը չհավատալով պատերազմի սկսվելուն և չցանկանալով թողնել ունեցածը, իրենց կենդանիներին, մնացել է տանը: Չնայած իրենց ունեցվածքը, կենդանիները փրկելու պապի ջանքերին, արկն ընկել է ուղիղ իրենց գոմի վրա՝ վերացնելով  70 ոչխարի, ինչի համար փոխհատուցում դեռ չեն ստացել: Ապրիլի 6-ին միայն, երբ հրադադար է եղել, Ռուբեն պապը գնացել է Արարատ ու միացել ընտանիքին: 
Գոհարը Թալիշի մանկապարտեզում դաստիարակ է աշխատել: Հիշեց՝ երբ տեսել են հակառակորդի անօդաչու թռչող սարքը, լուրջ չեն վերաբերվել, կատակել են նույնիսկ ու երեխաների հետ ձեռքով արել: Ամուսինը դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է աշխատել: Հիմա Հայաստանում է շարունակում մանկավարժի իր գործը: Արալեզ գյուղի դպրոցում է աշխատում: Գյուղապետը, լսելով ընտանիքին հասած պատուհասի մասին, անձամբ է առաջարկել այդ գործը: 
Տղաներից մեծերը՝ Մովսեսն ու Արմենը, շատ ծանր են տարել պատերազմը: Կրակոցներից նրանց լսողությունը վատացել է: Գոհարը նշում է՝ Արարատում կարկտակայանների ձայնից ամեն անգամ նրանք մինչ վերջերս լալիս էին՝ հիշելով այն կրակոցները, վախենալով, որ կրկին պատերազմ է սկսվում: Կրտսեր տղան՝ 12 տարեկան Յուրին ավելի փոքր է եղել այդ ժամանակ և շատ բան չի հիշում: Գոհարը երազում է, որ տղաները բարձրագույն ուսում ստանան: Ամենամոտ ու մատչելի վայրը Արարատի քոլեջն է, սակայն դրա համար էլ ֆինանսական միջոցները բավարար չեն:

Խալափյանների ընտանիքը շատ է կարոտում Թալիշում թողած իրենց տունը: Գոհարն ասում է, թե պատերազմից հետո երկար ժամանակ քնել չի կարողացել, մինչև չի գնացել ու տեսել իրենց տունը: Օրեր առաջ երկրորդ անգամ են այցելել իրենց տուն: Տունն ու գյուղը տեսնելուց հետո կրկին համոզվել են՝ երբ ապահով լինի, անպայման վերադառնալու են այնտեղ: «Պարզապես ուզում ենք այնտեղ գլուխներս հանգիստ դնել բարձին ու քնել»,-եզրափակեց նա:

Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանից տեղեկացանք, որ գյուղի վերակառուցման նախագծով առաջին փուլում կառուցվել է արդեն 19 տուն, իսկ երկրորդ փուլով նախատեսված 16 տան կառուցումը դեռ ընթացքի մեջ է:

Աննա Գրիգորյան

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank