Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան

SOCIETY

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հավաքի ավարտական միջոցառմանը, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 20 պետության 400 սփյուռքահայ երիտասարդներ:

Դիմելով հավաքի մասնակիցներին ՝վարչապետը նշել է. «Սիրելիներս, եղբայրներ և քույրեր, ինձ համար մեծ երջանկություն է ձեզ այստեղ տեսնելը՝ Հայաստանում, Երևանում: Համոզված եմ, որ Հայաստանում շատերն են այդ երջանկությունը զգում՝ ձեզ տեսնելով Երևանի փողոցներում քայլելիս, զբոսնելիս: Ընդհանրապես, մի անգամ ես գրառում եմ կատարել Ֆեյսբուքում, դա երևի մեկ տարի առաջ էր, փորձելով նկարագրել, թե ինչպիսին է ապագա Հայաստանի մասին իմ պատկերացումը: Այն տեսարանը, որը ինչ որ ժամանակ առաջ, շատ հետաքրքրիր էր:

 Երկու մարդ Աբովյան փողոցի այս մայթից այն մայթը բարձրաձայն միմյանց հետ խոսում էին արևմտահայերեն և պայմանավորվում, թե երեկոյան որտեղ պետք է հանդիպեն:


Դա իսկապես էպիկական տեսարան էր, երջանկացնող տեսարան էր, որովհետև երբ մենք ասում ենք, որ Հայաստանը պատկերացնում ենք որպես մի պետություն, որը պետք է հայության մարդկային ռեսուրսները կամ նրա մեծագույն մասը կենտրոնացնի իր տարածքում և ապահովի այդ մարդկանց, մեր ժողովրդի մեծագույն մասի անվտանգությունն ու բարեկեցությունը՝ դա մեզ համար պարզապես գաղափարախոսական խնդիր չէ: Դա խնդիր է, որը մենք ուզում ենք լուծել: Մենք ուզում ենք, որ դուք այս երջանկությունն ավելի ու ավելի հաճախ պատճառեք Հայաստանի Հանրապետությանը՝ ձեր հայրենիքին: 

Մենք ուզում ենք, որ դուք այստեղ լինեք ուխտագնացության առիթով, առանց ուխտագնացության առիթի, լինեք ձեր քույրերի, եղբայրների, ծնողների, հարազատների հետ, լինեք ավելի երկար, լինեք ավելի հաճախ և այնքան երկար ու ավելի հաճախ, որ մենք մտածենք, որ ոչ թե դուք եկել եք Հայաստան ինչ որ ժամանակով, այլ մտածենք, որ դուք ինչ որ ժամանակով պետք է ետ գնաք Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Եվրոպա, Ավստրալիա, Լիբանան, ամենուր: Սա է մեր խնդիրը, սա  է մեր նպատակը,  որովհետև Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որը բոլորիս հայրենիքն է, Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որտեղ մենք պետք է ապրենք, որտեղ մենք պետք է ստեղծագործենք, որտեղ մենք պետք է ամուսնանանք, որտեղ մենք պետք է երեխաներ ունենանք, որտեղ մենք պետք է աղոթենք, որտեղ մենք պետք է ուխտի գնանք և որտեղ պետք է հրավիրենք մեր մյուս հայրենակիցներին ուխտի, հայրենիքում մնալու, հայրենիքը շենացնելու, հայրենիքը հզորացնելու ուխտն ամենօրյա գործ և ամենօրյա աշխատանք դարձնելու: 

Սա է մեր նպատակը և այս նպատակին մենք ծառայում ենք ամեն օր: Չկա որևէ այլ նպատակ, որին, իմ ընկալմամբ, իմաստ ունի ծառայել, քան այն նպատակը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է բառիս իրավական, տնտեսական, քաղաքական, սոցիալական իմաստով բոլորիս համար լինի աշխարհում լավագույն տեղն ապրելու համար: Հայաստանի Հանրապետությունն աշխարհում պետք է լինի բոլոր իմաստներով ապրելու լավագույն տեղը յուրաքանչյուր հայի համար: Մեր խնդիրը, մեր ամբիցիան այդքան մեծ է, այդքան ուժեղ է, այդքան համապարափակ և կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ շատ շուտով հենց այդպես էլ բոլորիս ուժերով, ուս ուսի ենք տալու և հասնելու ենք այդ նպատակին: Շնորհակալ եմ, որ դուք այստեղ եք, շնորհակալ եմ, որ դուք համաձայն եք նվիրվել այդ նպատակին և էներգիա ներդնել այդ նպատակի մեջ»:

Ի պատասխան մասնակիցներից մեկի՝ կառավարության կարևորագույն նպատակներից մեկի մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր քաղաքական ուժի և մեր քաղաքական գործունեության ամենակարևոր նպատակներից մեկն է մեծ հայրենադրձության հարուցումը: Մենք ուզում ենք այնպես անել, որ մարդիկ ոչ միայն նրա համար որոշեն գալ ապրելու Հայաստանում, որ սա իրենց հայրենիքն է, իրենց նախնիների հողը, այլ ուղղակի նրա համար, որ Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որտեղ կա օրինականություն, որտեղ կա կարգ ու կանոն, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, որտեղ կա ժողովրդավարություն, որտեղ հնարավոր է տնտեսական մրցակցության հավասար պայմաններում գործունեություն ծավալել, ներդրումներ անել, հարստանալ և հարստացնել, ունենալ ստեղծագործական հնարավորություններ: Իսկ ինչի՞ համար ենք մենք սա անում, ի՞նչն է մեր նպատակը՝ մեր ամենամեծ նպատակը հետևյալն է. ըստ էության արդեն Բագրատունիների ժամանակներից Հայաստանից արտագաղթի անիվը պտտվել է, պտտվել է և պտտվել, մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի այդ անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև այդ անիվը հետ պտտելը, որ ինչպես մարդիկ դարերով արտագաղթել են, այդպես էլ վերադառնան Հայաստան, վերադառնան, վերադառնան և շարունակեն վերադառնալ: Սա է մեր ամենակարևոր նպատակը»:  

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League