Անձրեւների հետեւանքով քարանձավում արգելափակված երեխաների տարհանման գործողությունը դադարեցվել է
INTERNATIONAL NEWSԹաիլանդի հյուսիսում գտնվող քարանձավում ֆուտբոլի պատանեկան թիմի արգելափակված երեխաների տարհանման օպերացիան կանգնեցվել է, հաղորդում է «Սովետսկի սպորտ»-ը:
Երեխաների փրկության օպերացիայի դադարեցումը կապված է քարանձավում թթվածնի պաշարների սպառման հետ: Նշվում է, որ գործողությունը կվերսկսվի առնվազն տասը ժամ հետո:
Տարբեր աղբյուրների համաձայն՝ փրկարարներին հաջողվել է դուրս բերել մինչեւ 6 երեխայի: Տուժածների առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Հուլիսի 8-ին մեկնարկել է ֆուտբոլի պատանեկան թիմի՝ 11-ից 16 տարեկան երեխաների՝ արգելափակված քարանձավից տարհանման օպերացիան:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



