Աֆղանստանում մեկ օրվա ընթացքում ավելի քան 120 զինյալ Է ոչնչացվել
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի անվտանգության ուժերը մեկ օրում «Թալիբան» ռադիկալ շարժման եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 120 անդամ են ոչնչացրել: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աֆղանստանի ազգային պաշտպանության եւ անվտանգության ուժերն Աֆղանստանի տարբեր հատվածներում 9 մաքրման եւ 89 հատուկ նշանակության օպերացիա են իրականացրել, իսկ Աֆղանստանի ռազմաօդային ուժերը 9 օդային հարված են հասցրել զինյալների կացարանների ուղղությամբ:
«Օպերացիայի արդյունքում 121 զինյալ է ոչնչացվել, այդ թվում` «ԻՊ»-ի 10 ահաբեկիչ, 70 զինյալ վիրավորվել է, 7 կասկածյալ ձերբակալվել է»,- նշվում է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



