Իսրայելը չի հանդուրժի Իրանի ռազմական ամրացումը Սիրիայում․ Նեթանյահու
INTERNATIONAL NEWS
Իսրայելը չի հանդուրժի Սիրիայի ցանկացած նահանգում Իրանի եւ իր արբանյակների ռազմական ամրացումը։ Այս մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է կրկին հայտարարել առաջիկա շաբաթ կայանալիք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Այս կարեւոր հանդիպման համար Նեթանյահուն կմեկնի Մոսկվա, պատմել է նա կառավարության ամեն շաբաթ հրավիրվող նիստին։
Սիրիայում Իրանի ռազմական ներկայության չընդունելը Իսրայելի քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկն է, որը, Նեթանյահուն, իր իսկ խոսքով, մտադիր է «պարզաբանել» Պուտինի հետ հանդիպմանը։ 2-րդ սկզբունքը՝ Իսրայելը պահանջում է Սիրիայից, ինչպես նաեւ սիրիական բանակից խստորեն հետեւել 1974 թվականի ուժերի բաժանման մասին համաձայնագրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իսրայելի վարչապետը կայցելի Մոսկվա հուլիսի 11-ին Պուտինի հետ բանակցելու համար, հաղորդել է Իսրայելի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Աննա Յոնաթան Լեուսը։



