Երեւանում մեքենան բախվել է գազատար խողովակին. հրդեհ է բռնկվել (վիդեո)
SOCIETYԵրեւանում արտակարգ պատահար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 8-ին ժամը 11:35-ի սահմաններում 38-ամյա Մուշեղ Սահակյանն իր վարած Mercedes մակնիշի 49 UV 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 4-րդ գյուղի ճանապարհին տեղադրված գազատար խողովակին: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Նախնական տեղեկություններով՝ վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն բախման հետեւանքով մեքենայում խոշոր հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական խմբեր, ինչպես նաեւ «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցներ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կրակն այնքան ուժեղ է, որ տեսանելի է մի քանի հարյուր մետրից:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



