Արտակարգ պատահար Սյունիքում. ավտոմեքենա է այրվել
SOCIETY
Սյունիքի մարզում արտակարգ պատահար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 8-ին ժամը 00:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին այրվում է «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ն.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:20-ին, մարվել՝ 01:38-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



