Հայտնի են Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված ՀՀ 5 քաղաքացիների անունները
SOCIETYՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Հարավային Սուդանում կործանված AN12 բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներ են. Հրամանատար Գեւորգ Թովմասյան, Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան, Բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան, Ավիատեխնիկ Արմեն Անտոնյան, Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան:
2014թ.-ից AN12 օդանավը հանվել է Հայաստանի գրանցումից: Պատկանում էր Asia Airways տաջիկական ընկերությանը:
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են:
«Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով` վթարված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են: Զոհերի ինքնության վերաբերյալ տեղեկտվութունը կտրամադրվի հավելյալ»,-նշում են ԱԳՆ-ից:
Հայտնի է դարձել նաև, որ օդանավը շահագործվում էր տաջիկական Asia Airways ընկերության կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, անձնակազմի զոհված անդամները ՀՀ ՔԱԳՎ կողմից օդաչուական անձնակազմի արտոնագրված մասնագետներ չեն:
Ռուսական մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել, որ Հարավային Սուդանումկործանված ռուսական բեռնատար ինքնաթիռը գրանցված է եղել Հայաստանում եւ պատկանել էհայկական կազմակերպության: Նոյեմբերի 4-ին Reuters գործակալությունը հայտնել Էր, որ ինքնաթիռն ընկել Է օդանավակայանից800 մետր հեռավորության վրա: Ուգանդայում Ռուսաստանի դեսպանությունը, որն զբաղվում ԷՀարավային Սուդանի գործերով, հավաստել Է Ան-12-ի կործանման փաստը, հավելելով, որզբաղված են պատահարի հանգամանքները պարզելով: Ականատեսները վկայությամբ 40-ից ավելիմարմիններ կան փոխադրա կան ինքնաթիռի կործմանման վայրում: Իշխանություններիներկայացուցիչն



