Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Բնապահպանական վճարը մի՛ շտապեք վճարել. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների համաձայն՝ ավտոմեքենաներից շրջակա միջավայր արտանետվող վնասակար նյութերի համար գանձվող բնապահպանական հարկի դրույքաչափերը փոխվեցին՝ նվազեցին ընդհուպ մինչև երկու անգամ: Սակայն որոշ քաղաքացիներ իրենց դժգոհությունն են հայտնում առ այն, որ բանկերում իրենցից պահանջում են նախկին՝ ավելի բարձր դրույքաչափին համապատասխան հարկավճար: 

Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ օրենքը պաշտոնապես ուժի մեջ է մտել ընդամենը մեկ շաբաթ առաջ: 

Մինչ այս օրենքի ընդունումը բնապահպանական հարկի դրույքաչափերի վերանայում իրականացվել է նաև տարեսկզբին՝ Հարկային օրենսգրքի հունվարի 1–ին ուժի մեջ մտած օրենքի համաձայն, որի ժամանակ փոքր–ինչ բարձրացվել էին դրույքաչափերը: Սակայն հաշվի առնելով հետագա քննարկումները և դրանց արդյունքում քաղաքացիների կողմից հնչեցված դժգոհությունները՝ օրենքը կրկին անգամ վերանայվեց, արդեն՝ ամռանը, և փորձ կատարվեց իջեցնել դրույքաչափերը 50 և ավել տոկոսով: 

Սահմանվել է, որ դրույքաչափերը գործելու են 2018 թ. հունվարի 1–ից, այսինքն՝ հետադարձ ուժ ունեն և կիրառելի են բոլոր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր մինչ օրենքի ընդունումը կատարել են վճարումներ: Ընդ որում, արտադրման թարմ տարեթիվ ունեցող մեքենաների համար՝ ավելի շատ են իջել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ մեքենաների կողմից շրջակա միջավայր արտանետումների ծավալները 

անհամեմատ քիչ են, քան ավելի հին մեքենաներինը:

Նրանք, ովքեր մինչ հրամանի ընդունումն են վճարել, կարո՞ղ են դիմել բանկ կամ համապատասխան գերատեսչություն, որպեսզի իրենց կողմից վճարված ավել գումարը հետ վերադարձվի:

Ալավերդյանը պարզաբանում է. «Օրենքը հետադարձ ուժ ունի, և եթե քաղաքացիները պարտավորություններից ավել են վճարել մինչ օրենքի ընդունվելը, պետք է հասկանալ, արդյո՞ք պետք  է վերադարձվի, ինչպե՞ս պետք է վերադարձվի և ի՞նչ ընթացակարգով: Այդ հարցը Հարկային օրենսգրքի կարգավորման առարկայի շրջանակներում չի կարգավորվել, բայց այն քննարկման կարիք ունի հասկանալու համար ընթացակարգը, բանկերն ինչպես են կարողանալու իդենտիֆիկացնել այն քաղաքացիներին, ովքեր օրինակ՝ ապրիլին, արդեն վճարել են հարկը, ինչպես են այդ մարդկանց տեղեկացնելու, ինչպես հետ վերադարձնելու»: 

Ինչ վերաբերում է բանկերի տեղեկացվածությանը, ապա ինչպես Ալավերդյանն է նկատում, դրանք օրենքով սահմանվող դրույթներ են, օրենքն ընդունվել է, օրենքով սահմանվել է, որ դրույքաչափերը նվազելու են, և այդ օրենքի մասին բանկերը ևս տեղեկացված են եղել: 

«Կարծում եմ՝ խնդիրը տեղեկացված չլինելու մեջ չէ: Բանկերի կողմից բնապահպանական հարկի դրույքաչափերը հաշվարկում են ծրագրային ապահովումների միջոցով, և որոշակի ժամանակ կպահանջվի, որպեսզի կարողանան ծրագրային համակարգում փոփոխություններ կատարել, նոր դրույքաչափեր ներդնել և դրանց համապատասխան հարկ հաշվարկել:

Հունվարին տեղի էր ունեցել համակարգային փոփոխություն, որի արդյունքում կատարվել էր հարկային բեռի վերաբաշխում, որն ըստ քաղաքացիների՝ արդարացված չէր: Այդ վերանայումները ևս մեկ անգամ վերանայվեցին, և որոշվեց, որ հունվարի 1–ից մայր տարբերակով ուժի մեջ մտած դրույքաչափերը նվազում են, բայց այդ նվազեցումը ընդունվել է հունիսի վերջին և պաշտոնապես հրապարկվել է մեկ շաբաթ առաջ: Գուցե բանկերն օբյեկտիվորեն ժամանակ չունեին ծրագրային փոփոխություններ կատարելու համար»,–նշեց նա:

Քաղաքացիներից ոմանք այն կարծիքն ունեն, թե բանկերը միտումնավոր են ավել գումար գանձում: Բայց Ալավերդյանի խոսքով, բանկերը ավել գումար գանձելու ակնկալիք չունեն, քանի որ դա պետական բյուջե գանձվող գումար է, իսկ բանկերը պետք է շահագրգռված լինեն օրենքով սահմանված կարգով հաշվարկվող դրույքաչափերին համապատասխան գումար գանձել:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է հետագայում չեղարկվի այս հարկատեսակը, Ալավերդյանը պատասխանեց՝ ոչ, որովհետև այն բնությանը, մթնոլորտային օդին պատճառված վնասի դիմաց գանձվող հարկատեսակ է, որն ուղղվում է նույն մթնոլորտային օդի կամ բնապահպանական այլ խնդիրների լուծմանը:

«Եթե նկատառման իմաստը դիտարկում ենք միայն քաղաքացիների հարկային բեռը նվազեցնելու տեսանկյունից, արդարացված ու ճիշտ կլինի: Բայց եթե մենք նայում ենք նաև այն տեսանկյունից, որ բնությանը որքան վնաս է պատճառվում և արժե՞ արդյոք այդ հասցված վնասը փոխհատուցել ոչ այնքան մեծ հարկային պարտավորությունների չափով, տարեկան օրինակ՝ 2–3 հազար դրամով, ապա այս երկու տեսանկյուններն իրար հետ համադրելու դեպքում, կարծում եմ՝ նպատակահարմար չի լինի: Մենք խոսում ենք բնությանը պատճառված վնասի մասին, որը գուցե անդրադառնալի է, եթե դրա վերականգնման ուղղությամբ ոչինչ չկատարվի»,–նշեց նա:

Հավելենք նաև, որ էլեկտրոմոբիլներն ու հիբրիդային մեքենաներն ազատված են բնապահպանական հարկից, ինչը խթանող գործոն է քաղաքացիների՝ հարկային բեռի մեջ գոյություն ունեցող տարբերությունը տեսնելու և բնությանն ավելի քիչ վնաս պատճառող մեքենաների շահագործման համար:

2018 թ. հունիսի վերջին իրականացված փոփոխությունների համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցներից (բացառությամբ՝ բեռնատարների), այլ ինքնագնաց մեքենաներից և մեխանիզմներից, ինչպես նաև լողամիջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման` ըստ շարժիչի հզորության դրույքաչափերը հասցվել են նվազագույնի: Օրինակ՝ մինչև 50 ձիաուժ հզորություն ունեցող մեքենայի համար յուրաքանչյուր ձիաուժի համար վճարվում է 5 դրամ, 51-80-ի դեպքում՝ 10, 81-100-ի՝ 15, 101-150՝ 20, 151-200՝ 25, 201-250-՝ 30, 251- 300՝ 35 և 300 և ավելի ձիաուժ ունեցող մեքենայի համար՝ 50 դրամ, այսինքն՝ սկսած 15 հազար դրամից: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League