Yerevan, 26.April.2026,
00
:
00
BREAKING


Գավառի պետական համալսարանը ավարտական վկայականներ շնորհեց 342 շրջանավարտի

SOCIETY

Գավառի պետական համալսարանում ՀՀ Սահմանադրության օրը հանդիսավոր պայմաններում ավարտական վկայականներ ստացան 342 շրջանավարտներ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ավարտական վկայականների հանձնման արարողությանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը, Գավառի պետական համալսարանի խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանը, ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, շրջանավարտները եւ նրանց ծնողները:

Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը: Բացման խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը:«Այսօր կրկնակի տոն է մեր հաստատության ուսանողների համար: Ավանդույթի ուժով մենք ամեն տարվա հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրը, ավարտական վկայականներ ենք շնորհում մեր շրջանավարտներին: Դա անում ենք հատուկ այն նպատակով, որ մեր շրջանավարտների մոտ տպավորվի այդ օրը, որպեսզի նրանք իրենց զգան քաղաքացիական հասարակության լիարժեք անդամ, նույնիսկ հիշեն, թե ինչ նշանավոր մարդկանց ձեռքից են ստացելվկայականները:

Մեր բուհը հիմա 22 միջազգային կրթական ծրագրերի անդամ է, տարիների ճանապարհ անցած նշանավոր հաստատություն: Այսօր մենք կյանք ենք ճանապարհում մեր 25 տարեկան համալսարանի 21-րդ տարվա շրջանավարտներին, ովքեր գնում են՝ համալրելու մեր ավելի քան 7 հազար շրջանավարտների շարքերը: Բարի ճանապարհ եմ մաղթում մեր վաղվա մասնագետներին ու զինվորներին, ովքեր օրեր անց համալրելու են հայոց բանակի շարքերը»,-ներկաներին դիմեց Ռուզաննա Հակոբյանը:

Իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու պատիվը տրվեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին:«Շատ կարեւոր է, որ մասնագետը կրթվի ամեն օր, միշտ մտածի իր գիտելիքները հարստացնելու մասին: Համոզված եմ, որ դուք եւս, հրաժեշտ տալով այս բուհին ու գնալով մասնագիտական աշխատանքի, ամեն օր կհարստացնեք ձեր գիտելիքները՝ չբավարարվելով այս ավարտական վկայականներով, եւ կդառնաք նոր Հայաստան կերտող արժանի քաղաքացիներ»,-շրջանավարտներին դիմեց Արայիկ Հարությունյանը: Բնագիտական, հումանիտար եւ տնտեսագիտական ֆակուլտետների շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու պատիվը տրվեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանին:

«Գավառի պետական համալսարանն իր գոյության ընթացքում մեծ դեր է խաղացել մեր մարզի կրթության, գիտության ու տնտեսության զարգացման գործում: Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի առթիվ»,-նշեց Գեղարքունիքի մարզպետը: Գավառի պետական համալսարանի պատվոգրով պարգևատրվեցին Հայաստանի Հանրապետության հարյուրամյա տարեդարձին նվիրված ստեղծագործական մրցույթներում հաղթած շրջանավարտներ՝ Ատոմ Հակոբյանը, Նելլի Բրագինան և Սիրուշ Սարգսյանը:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation