Yerevan, 21.March.2026,
00
:
00
BREAKING


Որտեղի՞ց ենք ձեռք բերում խոցային հիվանդություններ

SOCIETY


Մենք գիտենք, որ...

Խոցային հիվանդությունը (ստամոքսի կամ 12–մատնյա աղու) սոմատիկ հիվանդություն է, ունի ժառանգական հակվածություն և առաջանում է ստամոքսում թթվայնության բարձրացումից, անկանոն սննդակարգից, սթրեսային վիճակից և այլ պատճառներից:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է, որ խոցային հիվանդությունը ինֆեկցիոն հիվանդություն է: Հարուցիչն է հելիկոբակտերիան (լատ. Helicobacter pylori, սպիրալաձև մանրէ, որն ապրում է ստամոքսում): Վերջին տասնամյակներում խոցային հիվանդության պատճառագիտության և ախտածագման վերաբերյալ «Չկա թթվայնություն, չկա խոց» տեսակետին փոխարինելու է եկել այն համոզմունքը, որ «չկա հելիկոբակտերիա, չկա խոց»: Խոցային հիվանդույան զարգացման և վերսկսման (ռեցիդիվի) դեպքերի 90%–ը, իսկ քրոնիկ գաստրիտի 75–85%–ը կապված է հելիկոբակտերիա վարակի հետ։

1875 թվականին գերմանացի գիտնականները մարդու ստամոքսի լորձաթաղանթից անջատեցին մի սպիրալաձև բակտերիա: Այդ բակտերիան չէր աճում ոչ մի հայտնի սննդային միջավայրում և այդ պատճառով մոռացության մատնվեց: Նույն բակտերիան կրկին անգամ հայտնագործվեց 1979 թվականին ավստրալիացի Ռոբին Ուորենի կողմից և կոչվեց հելիկոբակտերիա: Միայն 1981 թվականին նա իր գործընկերների հետ կարողացավ առանձնացնել բակտերիան և աճեցնել այն արհեստական հատուկ միջավայրում: Հետո նրանք սկսեցին հետազոտել այդ բակտերիաների ազդեցությունը, և պարզվեց, որ նրանք «մեղավոր» են գաստրիտների և խոցերի համար: Դա ապացուցող ամենացայտուն փորձերից մեկը կատարել է Բարրի Մարշալը, որը գիտակցաբար խմեց Պետրիի թասում աճեցրած հելիկոբակտերիաների մաքուր կուլտուրան, որից հետո նրա մոտ զարգացավ գաստրիտ: 1994 թվականին ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտը հրապարակեց մասնագիտական զեկույց և առաջարկեց խոցային հիվանդության բուժման համար օգտագործել համապատասխան հակաբիոտիկներ, որը և հիմա հաջողությամբ կատարվում է:

Վարակումը հելիկոբակտերիաներով կատարվում է բերանով սնունդ ընդունելու կամ էնդոսկոպիկ միջամտությունների ու զոնդավորման ժամանակ: Այստեղ կարևոր է նաև վարակվածության աստիճանը, այսինքն՝ ինչքան մանրէ է ընկնում ստամոքս. բժշկական միջամտությունների ժամանակ, եթե գործիքը նորմալ չի մանրէազերծվել, այդ թիվը ավելի մեծ է: Ընդհանրապես, ասել, որ խոց կամ գաստրիտ կառաջանա, եթե վարակվես հելիկոբակտերիաներով, սխալ է: Հելիկոբակտերիաներով վարակվածության դեպքում, եթե գումարվում է ժառանգական հակվածությունը և անբարենպաստ ազդեցությունները, կարող է արդեն առաջանալ հիվանդությունը:

Բժշկության կանոններից մեկը ասում է «մի՛ վնասիր»: Դրա չպահպանման ցայտուն օրինակ է խոցային հիվանդությունը: Նախկինում մարդու մոտ որովայնի շրջանում ցավերի դեպքում բժիշկները առաջարկում էին նաև գաստրոդուոդենոսկոպիա կատարել (ժողովրդական խոսքով՝ շլանգ կուլ տալ): Հաճախ բժշկության մյուս կանոնը՝ «գործիքները պետք է սահմանված կանոններով ախտահանվեն և մանրէազերծվեն», չպահպանելու հետևանքով «շլանգ կուլ տված» ստամոքսի թեթև ցավ ունեցող անձը որոշակի ժամանակ անց հիվանդանում էր խոցային հիվանդությամբ, այսինքն՝ բժշկական միջամտության ժամանակ վարակվում էր հելիկոբակտերիոզով: Զավեշտն այստեղ այն է, որ նույն անձը, երբ կրկին էր դիմում նույն բժշկին, պարզվում է, նա լավ բժիշկ է, որ նա դեռ այն ժամանակ իրավացի էր, խոց էր կասկածել ու պնդել էր հետազոտվել: Իսկ խոցն արդեն առկա է և ապացուցված... 

Առողջ եղեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California