Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Տեղեկատվական դաշտում Ադրբեջանը գերակտիվացել է. Սամվել Մարտիրոսյան

POLITICS

Տեղեկատվական դաշտում վերջին շրջանում Ադրբեջանը գերակտիվացել է: Ասուլիսում նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:  Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում, մասնավորապես,  «Թվիթեր»-ում ադրբեջանցիները շատ ակտիվ գործունեություն են իրականացնում, ակնհայտ երևում է, որ դա հրահանգված է:

«Կեղծ և իրական էջերով փորձում են Հայաստանին վերաբերող հեշթեգերը կորզել,  Հայաստանի վերաբերյալ կեղծ նյութեր տարածել: Խաղաղ ժամանակ դա այնքան էլ խնդիր չէ, այնպես չէ, որ այդ շրջանում շատ հետաքրքրվողներ կան Հայաստանի կամ Ադրբեջանի հեշթեգերի մասով, բայց սահմանային իրավիճակի սրացման ժամանակ սոցիալական ցանցերում ակտիվացումը խիստ կարևորվում է: Լրագրողների, փորձագետների մեծ մասի համար այդ օրերին «Թվիթեր»-ը դառնում է հիմնական աղբյուրներից մեկը, հետևաբար այստեղ լուրջ անելիք ունենք»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

 

Ադրբեջանցիներն ակտիվացել են հաքերային ոլորտում: Սամվել Մարտիրոսյանը  մտահոգիչ համարեց այն, որ հաքերները կարողացել են ներթափանցել Հայաստանի պետական համակարգ:

«Երկար ժամանակ նման բան չէինք լսել: Արվածը մի կողմից առանձնապես լուրջ բան չէ, չնայած դա էլ չպետք է լիներ: Ամեն դեպքում սա մտածելու տեղիք է տալիս: Ադրբեջանը սկսել է ձևավորել հաքերային միավորումներ: Նախկինում ադրբեջանցիները հայկական ուղղությամբ հաքերային հարձակումներ անում էին, այսպես կոչված, վարձկանների միջոցով: Վերջին շրջանում տեսնում ենք, որ արդեն իրենք ունեն իրենց հաքերային միավորումները, այսինքն՝ համակարգ է գործում: Դա տեսանելի եղավ Արդբեջանում կայացած ընտրությունների ժամանակ, երբ այդ համակարգն օգտագործվում էր ընդդիմադիրների դեմ»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Մասնագետը նշեց, որ Հայաստանում չկա կիբեռանվտանգության համար պատասխանատու մարմին: Այդ մասով քննարկումներ եղան, նախագիծ կա, բայց արդեն մի քանի ամիս է ոչ մի տեղաշարժ չկա:

Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան նշեց, որ տեղեկատվական անվտանգության խնդիրը լուրջ դրվեց ապրիլյան պատերազմի ժամանակ: Այդ ընթացքում ականատես էինք լինում, երբ կեղծ օգտատերերը հայկական անունների ներքո զինվորականների մասին ինֆորմացիա կորզելու փորձեր էին անում: Հայկական համարներից զանգեր էին գալիս, և փորձ էր արվում ապատեղեկատվություն տարածելով խուճապ ստեղծել: Ադրբեջանցիներն առիթը բաց չէին թողնում նաև վերջին հայաստանյան ներքաղաքական զարգացումների ժամանակ:

«Այստեղ մենք տարբեր ուղղություններով լուրջ անելիքներ ունենք: Պետք է ուշադրություն դարձնել մեդիագրագիտությանը, որ չարտատպվեն չստուգված լուրերն ու տարածվեն: Մեր հասարակությունն առանց տեղեկությունը վերստուգելու տարածում է ցանկացած բան, ինչ ստանում է «Ֆեսյբուք»-ում, ինչը շատ վտանգավոր է:  Ադրբեջանցիները հիմար չեն, նրանք սովորում են իրենց սխալների վրա, արագ փոխում են քարոզչական աշխատելաոճը: Մենք պետք է հասկանանք, որ այստեղ պետական մակարդակով, մամուլի հետ աշխատանքի առումով լուրջ անելիք ունենք»,-ասաց Անժելա Էլիբեգովան:
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback