Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Ո՞ւմ դեմ է «Վեոլիա ջրի» ակցիան. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վեոլիա ջուր» ընկերությունը գրանցվող շոգ եղանակի կապակցությամբ մայրաքաղաքում ու մարզերում «յուրօրինակ» ակցիա է իրականացնում: Ընկերությունը որոշել է չափել մարդկանց համբերությունը: Վթարի կամ պլանային անջատումների հիմնավորմամբ, քաղաքացիները ժամեր շարունակ զրկվում են ջրից: Իսկ եթե ընկերությունը որոշում է վերականգնել ջրամատակարարումը, ջրի ճնշումն այնքան ցածր է, որ այն «չեղածի հաշիվ» է: «Փաստը» դեռ հուլիսի 2–ին էր ահազանգ ստացել մասնավորապես Էրեբունի վարչական շրջանում ջրամատակարարման խայտառակ իրավիճակի մասին: Նշված վարչական շրջանի մասով արդեն երկրորդ անգամն է ջրամատակարարման պատճառ նշվում «Արարատյան պոմպակայանում» տեղի ունեցած վթարը: 

Ընկերությունից փորձել էինք նախ հասկանալ` հնարավո՞ր չէ այնպես վերականգնել և այնպես շտկել վթարից առաջացած հետևանքը, որ 2 օր հետո նորից նույն խնդրի առաջ չկանգնեն: Պատասխանելով հարցին` «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հանրային կապերի ծառայության «հարյուր տարվա» պետ Մուրադ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Չեմ տիրապետում տեղեկատվությանը, Հայաստանը մեծ է, ես մենակ եմ»: 

Նա փոխանցեց ընկերության էլեկտրոնային հասցեն` խորհուրդ տալով գրավոր հարցում ուղարկել:

«Խոստանում եմ մինչև օրվա վերջ ձեր բոլոր հարցերին պատասխանել: Պետք  է ստուգման ուղարկենք, ստանանք տեղեկատվությունը և նոր ներկայացնենք պարզաբանումը»,–ասաց նա:

Այնուհետև Մուրադ Սարգսյանի հետ զրույցում բարձրացրեցինք իրազեկման խնդիրը:

Ասաց` զանգերի կենտրոնն իր իրավասության տակ չէ, ինքը միայն ֆեյսբուքյան պաշտոնական էջի առումով կարող է պարզաբանում տալ: Թեժ գծի մշտապես «զբաղված» օպերատորների հարցն էլ խնդրեց գրավոր հարցման մեջ ներառել: 

Նկատառմանը, թե կարո՞ղ եք մեկ–մեկ ուշադրություն դարձնել մարդկանց բողոքներին, մեկնաբանություններին, գոնե կապ ապահովել սպառողների հետ, նա արձագանքեց. «Շնորհակալություն, ընդունեցի ձեր ասածը, միանգամայն իրավացի եք»: 

Իսկ հարցին, թե ինչո՞ւ են ջրամատակարարումը դադարեցնելուց հետո միայն հայտարարում դադարեցման մասին, իմաստը ո՞րն է, պատասխանեց. «Դա էլ գրեք հարցման մեջ: Բայց որ շուտ ուղարկեն, շուտ կտանք: Բայց վթարի դեպքում եթե նախօրոք իմանայինք, «հենա դեմը կառնեինք»: Այսինքն` դա պլանային աշխատանք չէ, դա վթար է, վթար: Միգուցե ճնշմանը չդիմանալով` պայթել է, մետաղն է մաշված եղել: Հազար պատճառ կարող է լինել: Ինչպե՞ս նախօրոք իմանանք, թե որտեղ կլինի: Իսկ եթե ջրամատակարարման դադարեցումը պլանային աշխատանքով է պայմանավորված` երեք օր առաջ կարող ենք հայտարարություն անել»:Իսկ հարցին, թե ինչպե՞ս կբացատրեք այն, որ երբեմն ջուրն անջատվում է նաև այն փողոցներում, որոնք հայտարարությունների մեջ ներառված չեն, խոսնակը խնդրեց այդ հարցը ևս գրավոր հարցման մեջ ներառել: 

Այնուամենայնիվ, սպասելիք ունեինք, որ խոստացվածի համաձայն` հարցման պատասխանը կստանանք նշված ժամանակահատվածում: Թվարկված խնդիրների վերջում «ե՞րբ եք վերանայելու ձեր գործելաոճը» հարցադրումն էր:

Պատասխաններ այդպես էլ չստացանք: Ընկերությունը խոստումը չկատարեց և շարունակում է լռել: Հայտարարություն չի տարածում անգամ արդեն առկա բողոքի մեծ ալիքի ֆոնին, քանի որ ողջ Երևանում ջրանջատումները զանգվածային են: Սոցիալական ցանցերում «Բողոք Վեոլիա ջրի դեմ» ակցիա է սկսվել: Մարդիկ ինքնակազմակերպվում են, ակտիվ տարածում իրենց բնակության հասցեներն ու նշում, թե քանի ժամ, քանի օր ջուր չեն ունեցել: 

Բացի այդ, քաղաքացիները սոցցանցերում ընկերության անգործության մեջ դիտավորություն են տեսնում: Այս համատեքստում հատկանշական է, որ ավելի քան մեկ շաբաթ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևել յան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` «վարչապետը կարևորել է «Վեոլիա» ընկերության գործունեությունը մեր երկրում և հույս հայտնել, որ ՀՀ կառավարության և ընկերության միջև կձևավորվի սերտ համագործակցություն՝ ջրային արդյունավետ քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ»: Ընկերության ներկայացուցիչը անգամ նոր իրավիճակի վերաբերյալ է «ակնարկել»: Մալիկա Գենդուրին վստահություն է հայտնել է, որ «Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո նոր կառավարության հետ կծավալվի փոխշահավետ համագործակցություն, ինչը կնպաստի ընկերության կողմից մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացմանը, ստանձնած պարտավորությունների կյանքի կոչմանը»: 

Իսկ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է` «մեր կառավարության գործունեության ընթացքում չեք բախվի վարչապետի շահերին, այլ կբախվեք միայն քաղաքացիների շահերի պաշտպանությանը»: Եվ որ ամենակարևորն է` վարչապետն առաջարկել է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի բոլոր խնդիրներն ու կներկայացնի դրանց լուծման հստակ առաջարկություներ: Սակայն «Վեոլիա»–ի համար իրավիճակ չի փոխվել: Ստացվում է` «Վեոլիա Ջուր»–ը պայմանավորվածություններին հակառակ գործելաոճ է որդեգրել: Մնում է հասկանալ, թե վերոնշյալ ակցիան կոնկրետ ում դեմ է:

Հ.Գ

Հոդվածն արդեն պատրաստել էինք, երբ տեղեկացանք, որ «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն հայտարարել է, թե սաստիկ տապի պատճառով բնակիչները նորմայից 2 խորանարդ մետր ավելի են ջուր սպառում: Նա բնակիչներին հորդորել  է խնայողաբար օգտագործել ջուրը և այն չմսխել ամենուրեք: Ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանն էլ հայտարարել է Երևանի ջրամատակարարման դադարեցումները կարգավորվելու են մինչ շաբաթվա վերջ: Համարենք` հավատացինք. 20 տարի սպասել ենք` մինչև շաբաթվա վերջ էլ կսպասենք:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League