Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Կառավարությունը 25 մարզիկներից զինվորական ծառայությունից տարկետում կտա 21- ին. 4-ի նկատմամբ տարկետման կիրառումը համարվել է աննպատակահարմար

SOCIETY

 

ՀՀ կառավարությունը կքննարկի սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագիծը:  Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այն ընդգրկված է գործադիրի հուլիսի 4-ի նիստի օրակարգում:

 

 Ըստ հիմնավորման` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:

 

Միջազգային մրցումներին մասնակցելը սպորտի զարգացման անբաժանելի բաղկացուցիչ մասն է: Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է համաշխարհային օլիմպիական շարժմանը, և առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները միջազգային մրցասպարեզներում՝ ամառային և ձմեռային օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում (մեծահասակների, երիտասարդների, պատանիների), ամառային և ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերում, համաշխարհային ունիվերսիադաներում, միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճելով՝ բարձր են պահում մեր պետության մարզական պատիվն ու հեղինակությունը:

 

 «Մարզական արդյունքների հետևողական բարձրացումը կազմակերպված գործընթաց է, որը կընդհատվի և կխաթարվի, եթե պատանեկան և երիտասարդական տարիքում ինտենսիվ կերպով մարզված և որոշակի բարձր արդյունք ցուցաբերած մարզիկները պարտադիր զինվորական ծառայությունից  տարկետում  չստանան։
Հետևաբար,  Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված լավագույն մարզիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը կնպաստի սպորտի բնագավառի բնականոն գործունեությանը և բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը»,- ասված է հիմնավորման մեջ:

 

 Միաժամանակ, Պաշտանության նախարարությունը եզրակացություն  է ներկայացրել, ըստ որի,  ներկայացված 25 քաղաքացիներից 21-ին ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշմամբ սահմանված կարգի 5-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի ու 6-րդ կետի հիման վրա առաջարկվող ժամկետներով տարկետում տրամադրելու վերաբերյալ առարկություններ չկան:

 

Եզրակացությունում նշվում է նաև, որ Առաքել Հովհաննեսի Մովսեսյանին (ծնվ.՝ 2000 թ., ըմբշամարտիկ, 2017 թ. պատ. Եվրոպայի առաջնություն 3-րդ տեղ) և Կարեն Ենոքի Հովհաննիսյանին (ծնվ.՝ 2000թ., Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքական թիմի անդամ) ՀՀ կառավարության որոշմամբ տարկետում տալու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ վերջիններս նախկին «Զինապարտության մասին»  ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ կառավարության 13.01.2000թ. N 15 որոշման «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակներում օգտվում են ձեռք բերված տարկետումը ձևակերպելու իրավունքից՝ Ա. Մովսեսյանը որպես Երևանի օլիմպիական հերթափոխի պետական  մարզական քոլեջի 2-րդ կուրսի ուսանող՝ մինչև 2020 թ. ամառային զորակոչը, իսկ Կ. Հովհաննիսյանը՝ որպես Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող՝ մինչև 2021թ. ամառային զորակոչը:

 

 

 

Ոչ նպատակահարմար են համարվել նաև Արման Ալբերտի Միքայելյանին (ծնվ.՝ 1996թ., շախմատ, 2011թ. համաշխարհային պատ. օլիմպիադա, 2-րդ տեղ) և Վահե Հրաչյայի Բաղդասարյանին (ծնվ.՝ 1993թ. շախմատ, 2009թ. համաշխարհային պատ. օլիմպիադա, 3-րդ տեղ) տարկետման տրամադրումը, քանի որ տեղեկատվություն առկա չէ վերը նշված ժամկետներից հետո այդ քաղաքացիների կողմից մարզաձևում ունեցած շարունակական կամ առնվազն այլ հաջողություններ ունենալու վերաբերյալ:



What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia