Մահվան ելքով վրաերթ Արմավիրում. 60-ամյա կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
SOCIETY
Արմավիրի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Հուլիսի 2-ին ժամը 23։20-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի բնակիչ՝ 17-ամյա Գոռ Մինասյանն իր վարած Mercedes մակնիշի 70 DV 010 համարանիշի ավտոմեքենայով Հանրապետության փողոցում՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտնի՝ նույն փողոցի բնակչուհի, 60-ամյա Գայանե Գեւորգյանին: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վարորդը փախուստի չի դիմել, մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն, սակայն ճաապարհին նա մահացել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն այս պահին ոստիկանության Արմավիրի բաժնում է. նա վարորդական վկայական չի ունեցել: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:



