10-20 ժամ ջուր չի լինելու Երեւանում եւ Լոռու մարզում
SOCIETY«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետեւյալ ընդհատումների մասին.
ս.թ. հուլիսի 3-ին Ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի` 3-րդ զանգվածի ջրամատակարարումը` բացառությամբ` Գայի պողոտայի 1, 6, 18, 20, 22, 26, 28, 32 համարների,
ս.թ. հուլիսի 3-ին ժամը 12.00-ից մինչեւ հուլիսի 4-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Լոռու մարզի` Այգեհատ, Օձուն, Աքորի, Հագվի, Հաղթանակ, Դեղձավան, Զորական գյուղերի, Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ եւ Սանահին թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card
4
Book by March 31 and get 15% off your FINTECH360 ticket
5
AraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with Mastercard



