Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Գյուղապետը հերքում է, իսկ համագյուղացիները նրա հրաժարականն են պահանջում. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները արդեն երկրորդ օրն է բողոքի ակցիա են իրականացնում համայնքում՝ պահանջելով ՀՀԿ–ական գյուղապետի հրաժարականը: Գյուղապետը՝ Ռազմիկ Մարգարյանը, սակայն, չի պատրաստվում հրաժարվել իր պաշտոնից:

Թեև Մարգարյանի պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ նա ՀՀԿ անդամ է, գյուղապետը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ ինքը ՀՀԿ–ական չէ, պարզապես ընտրություններին առաջադրվել է այդ կուսակցության կողմից: Բացի այդ, ՀՀԿ–ական լինելը խարան չի համարում: Շեշտում է, որ մարդ կարող է լինել ՀՀԿ–ական և նորմալ աշխատել: Բայց համագյուղացիներն այդպես չեն կարծում: Մեզ հետ զրույցում Եղեգնուտի բնակիչ Աշոտ Խուրշուդյանը նշեց, թե իրենք դեմ են գյուղապետին, քանի որ նա իր ղեկավարած տարիներին գյուղի բյուջեն ըստ նպատակի չի օգտագործել, գյուղի համար ոչինչ չի արել: Ասում է, թե 34 տարի՝ կոմունիստական հասարակարգի օրերից, ղեկավարում է գյուղը:

«ՀՀՇ–ն եկավ, դարձավ ՀՀՇ, ՀՀԿ–ն եկավ, դարձավ հանրապետական, հիմա էլ ուզում է ուրիշ կուսակցության մեջ մտնել: Գյուղը թալանի է ենթարկել: Մի երկու սուտի բան է սարքել, վերանորոգել, մնացածը թալանվել է: Անապահով ընտանիքների անվան տակ գումար է դուրս գրել իր եղբոր, գյուղապետարանի աշխատակիցների բարեկամների, գյուղում երկհարկանի տուն, երկու մեքենա ունեցողների, Երևանում տուն ունեցողների անունով, իսկ անապահով ընտանիքները ոչինչ չեն ստացել»,– նշում է նա՝ հավելելով, որ այդ ամենն իրենք տեսել են ավագանու որոշումներից, որ գտել են համացանցում:

Մեր այն դիտարկմանը, թե համագյուղացիների ներկայացմամբ տարբեր տարիներ եղել է ՀՀՇ–ական, հետո ՀՀԿ–ական, իսկ հիմա էլ պատրաստվում է այլ կուսակցության անդամագրվել, գյուղապետն այսպիսի պատասխան տվեց. «Ես ՀՀՇ–ի անդամ չեմ եղել, իրենց երբևիցե չեմ սիրել: Ես ՀՀԿ անդամ չեմ եղել, բայց առաջադրված եմ եղել ՀՀԿ–ի կողմից 2008 և 2012 թթ.: Ամբողջ հանրապետության կեսը ՀՀԿ–ական է: Դա ողբերգությո՞ւն է, թե՞ անբարոյականություն: Հանրապետականների մեջ խորհրդային դպրոց անցած մարդը չի՞ կարող լավ աշխատել: Ես աշխատել եմ իմ խղճի առաջ մաքուր, պարկեշտ ու բարոյական»:

Մարգարյանի հրաժարականի պահանջ եղեգնուտցիները տարիներ առաջ էլ են ունեցել: Բողոքի ակցիաներ են կազմակերպել նախագահական նստավայրի դիմաց, դիմում–բողոքներ ներկայացրել վարչապետին ու դատախազին: Բայց գյուղացիների համար անհասկանալի պատճառներով գործը կարճվել էր:

Մեր հարցին՝ եթե այսքան տարի դեմ եք եղել այդ գյուղապետին, ինչո՞ւ եք կրկին ընտրել, Աշոտ Խուրշուդյանը պատասխանեց, թե իրենք չեն ընտրել: Մարգարյանին ընտրել է մարզպետը՝ կանչելով գյուղի պետական աշխատողներին ու ստիպելով, որ իրենք ու իրենց բարեկամներն ընտրեն նրան, հակառակ դեպքում՝ կհեռացվեն աշխատանքից:

Գյուղացիների խոսքով, գյուղապետը 1 միլիոն 500 հազար դրամով նկար է գնել, ինչն իրենց համար անընդունել է, այն դեպքում, որ խեղճ գյուղացին չի կարողանում շնչել: Համայնքի ղեկավարի խոսքով, սակայն, իրենք աշխատում են առցանց, ֆինանսների նախարարության հաստատմամբ, պաշտոնական կայքն էլ վերահսկվում է: Արմավիրի մարզպետարանի կայքում էլ տեղադրված են ավագանու բոլոր որոշումները: Հարցին, թե իր հարազատները երբևիցե օգնություն ստացե՞լ են, Մարգարյանը պատասխանեց.

«Աստված չանի, որ իմ բարեկամները օգնության կարիք ունենան: Կամ գյուղապետարանի աշխատակիցների բարեկամներին մենք ինչպե՞ս ենք օգնություն տալիս: Այդ ի՞նչ համաշխարհային օգնություն է: Ախր իրենք արհեստավարժ ստախոսներ են: 27 տարի է իմ դեմ են, ասում են՝ դու պետք է չաշխատես, մենք պետք է աշխատենք, մեր ազգը մեծ է, մեր ազգի ներկայացուցիչը պետք է աշխատի: Խոսքը Խուրշուդյանների ու Մկրտչյանների մասին է»:

Մարգարյանի խոսքով, պետությունն իրեն լուրջ գումարներ է պարտք: Գազաֆիկացում է արել, որի արդյունքում 7 գյուղ այդ գազատարից է օգտվում: 13 հատ պոմպակայան է կառուցել ապահովելու համար համայնքի ոռոգման ջուրը, հորատել է խորքային հոր խմելու ջրի համար, և այդ խմելու ջուրն ուղղել է ժողովրդին: Կառուցել է նոր փողոցներ, գյուղապետարանի, մանկապարտեզի շենքերն ու բուժկետը: Եվ այդ ամենն, ինչպես ինքն է ասում, ոչ բյուջեի հաշվին:

«Իմ բյուջեում չի կարող մեկ լումա այլ գումար լինել: Ամեն ինչը տեղը տեղին արված է: Ինչի մասին է խոսքը: Օգնությունն էլ տալիս եմ այն մարդկանց, ովքեր սոցիալապես անապահով են կամ կարիքավոր: Այդ ինչ բամբասանք է: Ինչ կտավ գնել, այ քեզ բան, տենց բան չկա, սուտ է: Ես երկու նկար ունեմ գրասենյակում, որոնք եղբորս աշխատանքներն են, բայց դրանք իմ սեփականությունն են»,–նշեց նա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League