Yerevan, 10.February.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանի ակնարկները հասարակությանը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դատախազության 100–ամյակի հանդիսավոր նիստից հետո վարչապետ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, մի շարք, առնվազն հետաքրքիր, հայտարարություններ արեց, որոնց քաղաքական ենթատեքստը բավական հստակ էր: Նախ` անդրադառնալով «Սասնա ծռերի» հետ քաղաքական համագործակցության և արտահերթ ընտրությունների գնալու հարցին` Փաշինյանը պարզապես նշեց, որ նման անվանումով քաղաքական կազմակերպություն իրեն հայտնի չէ, իսկ ինչ վերաբերում է այդ անունով հայտնի` ՊՊԾ գունդը գրաված խմբին, ապա վերջիններս անցնում են քրեական գործով և իրեն հասկանալի չէ անգամ նման հարցը:

Այս հայտարարությամբ Փաշինյանն, ըստ էության, քաշում է այն սահմանագիծը, որտեղ սկսվում է ՊՊԾ գունդ գրաված խմբի գործողությունների գնահատականը: Ըստ էության, Փաշինյանը ուղղակիորեն նշում է, որ «Սասնա ծռեր» անվանումով հայտնի խումբը քաղաքական կազմակերպություն չէ, ավելին` որոշակի գործողություններ իրականացրած խումբ է, որն անցնում է քրեական գործով: 

Միաժամանակ սա նշանակում է նաև, որ վերոնշյալ խմբի անդամները չեն կարող կոչվել քաղաքական բանտարկյալներ: 

Սա բավական հետաքրքիր հայտարարություն էր, քանի որ ներկայումս ակտիվանում են մի շարք օղակներ, որոնք փորձում են ձևավորել քաղաքական կազմակերպություններ` հենվելով ՊՊԾ գունդը գրաված խմբի մասնակիցների, նրանց աջակիցների ու համակիրների վրա: Ըստ էության, այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը ակնարկեց, որ չի պատրաստվում ո՛չ համագործակցել զինյալ խմբի հետ, ո՛չ էլ քաղաքական հենարան է տեսնում` ի դեմս խմբի անդամների կամ նրանց համակիրների: Վերջապես, կարծես թե, բաց տեքստով հայտարարվեց, որ ՊՊԾ գունդ գրավողները քաղբանտարկյալներ չեն: 

Հաջորդ հետաքրքիր դիտարկումը վերաբերում էր արտահերթ ընտրությունների գնալուն: Վարչապետն այս կապակցությամբ նշեց, որ ներկայումս քննարկումներ են ընթանում «Ելք» դաշինքի ձևաչափում: Այլ կերպ ասած, եթե մինչ այս բավական ակտիվ խոսակցություններ կային ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` միայնակ մասնակցության վերաբերյալ, ապա Փաշինյանի հայտարարությամբ կարծես թե առկախվում է այս հարցը, և, ամենայն հավանականությամբ, կշեռքի նժարը թեքվում է դաշինքով ընտրություններին գնալուն:

Սա էլ իր հերթին բավական հետաքրքիր իրավիճակի է բերում, քանի որ դեռևս դաշինքի ձևավորման ժամանակ շեշտվում էր մեկ կուսակցություն դառնալու գաղափարը: Արդյոք «Ելքի» պարագայում զարգացումները կընթանան նման հունով, այս պահին դժվար է ասել, սակայն որպես իշխանության ուժեղ քաղաքական հենարան դաշինքի միավորումը կուսակցության մեջ, անշուշտ, կուռ հենքի վրա, կարող է օպտիմալ լուծում լինել: Սակայն, բավական խորքային, գաղափարական ու կողմնորոշումների տարաձայնություններ կան դաշինքի անդամ կուսակցությունների միջև, հնարավոր կլինի՞ դրանք հաղթահարել առավել լայն կոնսոլիդացիա ապահովելով, թե՞ «Ելքին» էլ բաժին կհասնի մյուս բոլոր դաշինքների ճակատագիրը, կտեսնենք շատ մոտ ապագայում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia