ՌԴ–ում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են մահացել
INTERNATIONAL NEWSՀուլիսի 2-ին՝ ժամը 16:36-ին, «911» ծառայությանը ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանից տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 1-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:00-ին Լև Տոլստոյ - Դանկով ավտոճանապարհի 9-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Volkswagen Passat» և «Hyundai Sonata» մակնիշերի ավտոմեքենաները:
«Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Դավիթ Իսկանդարյանը (1981 թ., ՀՀ քաղաքացի) և ուղևորները՝ Լիանա Սարգսյանը (1983 թ.,ՀՀ քաղաքացի), Ալիսա (2006 թ., ՀՀ քաղաքացի) և Աննա (2017 թ., ՀՀ քաղաքացի) Իսկանդարյանները տեղում մահացել են, իսկ Արևիկ Իսկանդարյանը (2010 թ., ՀՀ քաղաքացի) տեղափոխվել է Լիպեցկի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



