Բիթքոինի արժեքը պահպանվում է 6 հազար դոլարի մակարդակում
ECONOMICSԵրկուշաբթի օրը բիթքոինի գինը աննշան նվազել է, մինչդեռ ուրբաթ օրվա դրությամբ այն շարունակում է պահպանվել 6 հազար դոլարից բարձր նշագծում, վկայում են աճուրդի տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
CoinMarketCap պորտալի փոխանցմամբ՝ բիթքոինի արժեքը նվազել է 0.87 տոկոսով՝ մինչեւ 6.322 հազար դոլար: Միեւնույն ժամանակ, Binance-ի տվյալներով, բիթքոինի արժեքը նվազել է 1.49 տոկոսով՝ մինչեւ 6.295 հազար դոլար:
Այլ կրիպտոարժույթների արժեքը նույնպես նվազել է: Ethereum-ը` 1.1 տոկոսով՝ հասնելով 448.36 դոլարի, Ripple-ը` 0.74 տոկոսով՝ մինչեւ 0.45 դոլար, Bitcoin Cash-ը՝ 1.49 տոկոսով՝ մինչեւ 727.83 դոլար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



