Նյու Դելիի բնակարաններից մեկում ոստիկանությունը նույն ընտանիքի 11 անդամի դի է հայտնաբերել
INTERNATIONAL NEWSՆույն ընտանիքի առնվազն 11 անդամ կիրակի օրը մահացած վիճակում հայտնաբերվել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի բնակարաններից մեկում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Hindustan Times թերթը եւ աղբյուրը ոստիկանությունում:
Աղբյուրի համաձայն՝ տունը պատկանում էր գործարարին, որը խանութ եւ կաթնամթերքի արտադրամաս ուներ: Տեղական ժամանակով ժամը 8.00-ին հարեւանը մտել է բնակարան, որի դուռը բաց էր, եւ հայտնաբերել էր ընտանիքի անդամների մարմինները, այդ թվում նաեւ՝ գործարարի: Հարեւանը զանգահարել էր ոստիկանություն, ինչից հետո մարմինները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտարարել են նրանց մահվան մասին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մահացածների թվում են չորս տղամարդ, երեք կին եւ չորս աղջիկ: Մահացածների կողքին որեւէ գրություն չի հայտնաբերվել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



