Ֆրանսիայում հանցագործը բանտից փախուստի է դիմել ուղղաթիռով
INTERNATIONAL NEWSՖրանսիայում ավազակային հարձակման համար 25 տարվա ազատազրկման դատապարտված հանցագործ Ռեդուան Ֆաիդը փախուստի է դիմել ֆրանսիական բանտերից մեկից ուղղաթիռի օգնությամբ, գրում է Parisien-ը:
Թերթի տվյալներով՝ հանցագործը փախուստի է դիմել կիրակի առավոտյան Սեն Է Մարն դեպարտամենտում գտնվող բանտից: Հաղորդվում է, որ փախուստի ընթացքում Ֆաիդին օգնել է երեք զինված մարդ:
Միջադեպի հետևանքով վիրավորներ չկան:
Ֆաիդը քրեակատարողական հիմնարկից հեռացել է ուղղաթիռով, որը գրանցված է եղել Բելգիայում: Ավելի ուշ ուղղաթիռը հայտնաբերվել է այրված՝ Փարիզի արվարձաններից մեկում:
Հինգ տարի առաջ Ֆաիդն արդեն բանտից փախուստի հաջող փորձ էր ձեռնարկել: Այդ ժամանակ նա պայթեցրել էր բանտի պատը և պատանդ վերցրել հաստատության մի քանի աշխատակցի:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



