Իսպանացիները շուրջ 60 ներգաղթյալի են փրկել Միջերկրական ծովում
INTERNATIONAL NEWSԻսպանական Proactiva Open Arms ոչ կառավարական կազմակերպության փրկարարական նավը Միջերկրական ծովում 59 ներգաղթյալի է փրկել, որոնք ռետինե նավակով փորձել են հասնել եվրոպական ափերին:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, Իսպանիայի իշխանությունները թույլատրել են նավին մուտք գործել Բարսելոնայի նավահանգիստ, երբ Իտալիայի և Մալթայի իշխանությունները վճռականորեն մերժել են թույլատրել մուտքն իրենց կառամատույցներ: Ճանապարհը դեպի Բարսելոնա կարող է 4 օր տևել:
Ուրբաթ կայացած Եվրամիության գագաթնաժողովում որոշակի համաձայնություններ են կնքվել ներգաղթյալների հարցի կարգավորման վերաբերյալ՝ ընդգծելով փախստականների՝ դեպի Եվրոպա հոսքի սահմանափակման կարևորությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



