Մալիում անհայտ անձինք հարձակում են գործել ֆրանսիացի զինվորականների դեմ
INTERNATIONAL NEWSՄալիի հյուսիսում անհայտ անձինք հարձակվել են ֆրանսիացի զինվորականների վրա, զոհվել է վեց ֆրանսիացի զինծառայող: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ռազմական աղբյուրի: Վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ:
Հաղորդվում է, որ ռումբը պայթել է Գաո քաղաքում ֆրանսիական-մալիական կետի մոտակայքում: Պայթյունին հետևել են կրակոցներ:
Աղբյուրի խոսքերով՝ անհայտ անձինք պայթուցիկով մեքենան թողել են ճանապարհին: Պայթուցիկը գործի է դրվել այն պահին, երբ մոտեցել է ֆրանսիացի զինվորների զրահապատ ավտոմեքենան:
Ֆրանսիան Սահարա-Սահել շրջանում իրականացնում է «Բարխան» գործողությունը, որի նպատակն է աֆրիկյան Սահել շրջանի կայունացումը և ահաբեկչության դեմ պայքարը: 2013 թվականից Ֆրանսիան Մալիում գործողությանը մանսակցելու համար ուղարկել է մոտ 4 հազար զինծառայող:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



